Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եթե աղոթեմ, Աստված կօգնի՞ ինձ

Եթե աղոթեմ, Աստված կօգնի՞ ինձ

Աստվածաշնչի պատասխանը

Այո՛, Աստված օգնում է նրանց, ովքեր անկեղծորեն խնդրում են նրան այն բաների մասին, որոնք ներդաշնակ են իր կամքին։ Նույնիսկ եթե նախկինում չես աղոթել, Աստվածաշնչում արձանագրված մարդկանց օրինակները, որոնք աղոթել են՝ «Աստված օգնիր ինձ», մեծապես կքաջալերեն քեզ։ Օրինակ՝

  • «Օգնի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, Եհո՛վա, փրկի՛ր ինձ քո սիրառատ բարության համեմատ» (Սաղմոս 109։26

  • «Ես տկար ու խեղճ եմ, օ՜, Աստվա՛ծ, օգնիր ինձ» (Սաղմոս 69։6

Ինչ խոսք, այս խոսքերը գրողը մեծ հավատ է ունեցել Աստծու հանդեպ։ Աստված լսում է բոլոր նրանց աղոթքները, ովքեր գալիս են դեպի նա ճիշտ տրամադրվածությամբ, օրինակ՝ նրանց աղոթքը, ովքեր «սրտով կոտրված են» և «ոգով փշրված» (Սաղմոս 34։18

Քեզ չպետք է վախեցնի այն միտքը, թե Աստված այնքան հեռու է, որ նրան չի հետաքրքրում քո խնդիրները։ Աստվածաշունչն ասում է. «Եհովան բարձր է, բայց խոնարհին նա տեսնում է, իսկ բարձրամտին միայն հեռվից է ճանաչում» (Սաղմոս 138։6)։ Իրականում, Հիսուսը մի անգամ ասաց իր աշակերտներին. «Ձեր գլխի ամեն մի մազը հաշվված է» (Մատթեոս 10։30)։ Աստված ամեն բան գիտի քո մասին, նույնիսկ այն, ինչ ինքդ չգիտես։ Ուրեմն կարող ես վստահ լինել, որ նա կլսի քո աղոթքը, երբ անհանգստություններիդ մասին պատմես նրան (1 Պետրոս 5։7

 

Իմացիր ավելին

Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին

Աստված հոգ տանո՞ւմ է քո մասին։ Իմացիր, թե ինչպիսի անձնավորություն է Աստված և թե ինչպես կարող ես մտերմանալ նրա հետ։

Աղոթք. Աստված կլսի՞ ու կպատասխանի՞

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան իրոք լսում է մեր աղոթքները։ Սակայն Աստված կլսի մեր աղոթքները, թե ոչ, մեծապես կախված է մեզանից։