Ինչի՞ մասին կարող եմ աղոթել

Ինչի՞ մասին կարող եմ աղոթել

Աստվածաշնչի պատասխանը

 Դու կարող ես աղոթել ցանկացած բանի մասին, ինչը ներդաշնակ է Աստծու պահանջներին, որոնք գրված են Աստվածաշնչում։ «Ինչ էլ որ մենք խնդրում ենք [Աստծու] կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Աղոթելիս կարո՞ղ ես նշել քո անձնական խնդիրների մասին։ Այո՛։ Աստվածաշունչն ասում է. «[Աստծու] առաջ դատարկեք ձեր սիրտը» (Սաղմոս 62։8

Ահա թե ինչի մասին կարող ես աղոթել

  •   Աստծու հանդեպ հավատի մասին (Ղուկաս 17։5

  •   Սուրբ ոգու, կամ՝ Աստծու գործուն ուժի մասին, որ օգնի քեզ անելու այն, ինչ ճիշտ է (Ղուկաս 11։13

  •   Ուժի համար, որ հաղթահարես դժվարությունները և դիմադրես գայթակղությանը (Փիլիպպեցիներ 4։13

  •   Ներքին խաղաղության կամ հանգստության համար (Փիլիպպեցիներ 4։6, 7

  •   Իմաստության համար, որ ճիշտ որոշումներ կայացնես (Հակոբոս 1։5

  •   Առօրյա կարիքները հոգալու օգնության համար (Մատթեոս 6։11

  •   Մեղքերի ներում ստանալու համար (Մատթեոս 6։12