Անցնել բովանդակությանը

ՍԻՆԳԱՊՈՒՐ

Ազատազրկված՝ հավատի համար—Սինգապուր

Ազատազրկված՝ հավատի համար—Սինգապուր

Սինգապուրում Եհովայի վկա 8 երիտասարդներ ազատազրկված են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանցից 3-ը երկրորդ անգամ է դատապարտվել ազատազրկման, քանի որ պատիժը կրելուց հետո չի փոխել իր դիրքորոշումը։ Այս երիտասարդները Սինգապուրում զրկված են իրավական պաշտպանության միջոցներից, քանի որ այդ երկրում զինծառայությունը պարտադիր է, և կառավարությունը չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

Երբ լրանում է երիտասարդ Վկայի 18 տարին, նա զորակոչվում է Սինագապուրի բանակ։ Հրաժարվելու դեպքում նրան ձերբակալում են 12 ամիս ժամկետով զինվորական բանտում։ Պատիժը կրելուց հետո նրան ազատ են արձակում և անմիջապես կարգադրում են կրել զինվորական համազգեստ ու մասնակցել զորավարժություններին։ Կրկին հրաժարվելու դեպքում զինվորական դատարանը դատապարտում է 18 ամսվա ազատազրկման։ Այսպիսով՝ Եհովայի վկա երիտասարդները համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար երկու անգամ դատապարտվում են ընդհանուր հաշվով 30 ամիս անընդմեջ ազատազրկման։

Սինգապուրը հրաժարվում է գործել ՄԱԿ-ի դիրեկտիվների համաձայն

ՄԱԿ-ը բազմիցս կոչ է արել անդամ պետություններին «ճանաչել, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելը հանդիսանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով երաշխավորված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի օրինական իրականացում»։ Թեև Սինգապուրը 1965 թ.-ից հանդիսանում է անդամ պետություն, այն իր անհամաձայնությունն է հայտնել ՄԱԿ-ին այս հարցի վերաբերյալ։ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովին ուղղված 2002 թ. ապրիլի 24-ի իր նամակում Սինգապուրի կառավարության մի պաշտոնյա գրել է, որ «երբ անհատի համոզմունքներն ու գործողությունները հակառակ են [ազգային պաշտպանության իրավունքին], ազգային անվտանգությունը պաշտպանելու պետության իրավունքը ավելի բարձր ուժ ունի»։ Պարզ ասած՝ պաշտոնյան գրել է. «Մենք չենք ընդունում, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը համընդհանուր կիրառություն ունի»։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 21, 2024

    Ընդհանուր հաշվով 8 Վկաներ ազատազրկված են որպես խղճի կալանավորներ։

  2. Ապրիլի 24, 2002

    Պետական պաշտոնյան հաստատեց, որ Սինգապուրը չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։

  3. Փետրվար, 1995

    Գնալով ավելացան Եհովայի վկաների նկատմամբ ճնշումներն ու ձերբակալության դեպքերը։

  4. Օգոստոսի 8, 1994

    Սինգապուրի բարձր ատյանը մերժեց Եհովայի վկաների բողոքը։

  5. Հունվարի 12, 1972

    Սինգապուրի կառավարությունը անվավեր ճանաչեց Եհովայի վկաների գրանցումը։