Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաների՝ Ռամապոյի համալիրի մակետը ստացել է «Լավագույն շինություններ» մրցույթի մրցանակը

ՄԱՐՏԻ 28, 2023
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլխավոր վարչության նախագիծ. Ռամապո

Նյու Յորք նահանգը մրցանակ է շնորհում Եհովայի վկաներին Ռամապոյի բնակելի շենքերի դիզայնի համար

Նյու Յորք նահանգը մրցանակ է շնորհում Եհովայի վկաներին Ռամապոյի բնակելի շենքերի դիզայնի համար

Նյու Յորք նահանգի էներգետիկայի հետազոտման և զարգացման մարմինը (NYSERDA) «Լավագույն շինություններ» մրցույթի շրջանակներում որպես մրցանակ Եհովայի վկաներին շնորհեց մեկ միլիոն ԱՄՆ դոլար։ Մրցանակը տրվեց Ռամապոյի նախագծի բնակելի համալիրին, քանի որ դրա դիզայնը անվտանգ է շրջակա միջավայրի համար։ a Սա առաջին դեպքն է, որ Ռամապո քաղաքում կամ Ռոքլենդ շրջանում շինարարական նախագիծը մրցանակի է արժանանում։

Քեյթ Քեյդին, ով ծառայում է շինարարական նախագծի կոմիտեում, նշում է. «Ռամապոյի համալիրի շինությունները նախագծելիս մեր հիմնական նպատակն էր նվազեցնել արտանետումները և էներգիայի ծախսը, ինչպես նաև չաղտոտել շրջակա միջավայրը։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր նահանգը գնահատեց մեր ջանքերը՝ շնորհելով դրամական պարգև նախքան շինարարության սկսվելը։ Այդ գումարը Եհովայի վկաների կամավոր նվիրատվությունների հետ մեկտեղ կօգտագործվի, ինչպես հարկն է»։

«Լավագույն շինություններ» մրցույթը իր տեսակի մեջ եզակի է ԱՄՆ-ում։ Մրցույթը մեկնարկել է 2019 թ. մարտին և մինչ օրս մրցանակ է շնորհել 63 նախագծերի։ Ըստ Նյու Յորք նահանգի էներգետիկայի հետազոտման և զարգացման մարմնի պաշտոնական կայքի՝ մրցանակի արժանացած նախագծերը «ոգեշնչում են արդյունաբերությանը հետևել իրենց օրինակին, որպեսզի ապագայում նվազեցնեն ածխաթթու գազի արտանետումը»։

Մենք շնորհակալ ենք իշխանություններին այս մրցանակի համար, որը փառք է բերում Եհովային (Մատթեոս 5։16

a Մրցույթին մասնակցելու մեր պաշտոնական անունն էր «Սթերլինգթոնի բնակելի շենքեր»։