Անցնել բովանդակությանը

Տնից տուն քարոզելը Եհովայի վկաների համար փրկություն վաստակելու միջո՞ց է

Տնից տուն քարոզելը Եհովայի վկաների համար փրկություն վաստակելու միջո՞ց է

 Ոչ։ Ճիշտ է, մենք պարբերաբար քարոզում ենք մարդկանց տնից տուն, սակայն չենք մտածում, որ դրանով փրկություն ենք վաստակում (Եփեսացիներ 2:8

 Բացատրենք օրինակով։ Պատկերացրեք՝ մի բարյացակամ մարդ խոստացել է թանկարժեք նվեր տալ յուրաքանչյուրին, ով իր ասած օրը կլինի իր ասած վայրում։ Եթե դուք իսկապես հավատաք այդ մարդուն, մի՞թե չեք հետևի նրա ասածներին։ Անկասկած կհետևեք։ Դուք գուցե ցանկանաք ասել այդ հնարավորության մասին ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք նույնպես օգտվեն դրանից։ Ինչ խոսք, կհամաձայնեք, որ այդ մարդու խոսքերին հետևելով՝ դուք չեք վաստակի այդ նվերը, քանի որ նվերը մնում է նվեր։

 Նմանապես Եհովայի վկաները հավատում են Աստծու խոստմանը, որի համաձայն՝ բոլոր իրեն հնազանդվողները հավիտենական կյանք կունենան (Հռոմեացիներ 6:23)։ Մենք ջանում ենք մեր հավատի մասին հայտնել ուրիշներին՝ հույս ունենալով, որ նրանք նույնպես կօգտվեն Աստծու խոստումից։ Սակայն մենք չենք մտածում, որ մենք մեր ծառայությամբ փրկություն ենք վաստակում (Հռոմեացիներ 1:17; 3:28)։ Իրականում չկա մի բան, որ որևէ մարդ կարողանա անել արժանանալու համար Աստծու կողմից նման մեծ օրհնության։ Եվ ինչպես Աստվածաշնչում է ասվում, «ոչ թե մեր կատարած արդար գործերի, այլ իր ողորմության շնորհիվ նա փրկեց մեզ» (Տիտոս 3:5