Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները միսիոներական ծառայություն կատարո՞ւմ են

Եհովայի վկաները միսիոներական ծառայություն կատարո՞ւմ են

Այո։ Որտեղ էլ լինեն, Եհովայի վկաները փորձում են միսիոներական ոգի դրսևորել՝ պարբերաբար իրենց հավատի մասին պատմելով բոլորին, ում հանդիպում են (Մատթեոս 28:19, 20

Բացի դրանից Վկաներից ոմանք գնում կամ տեղափոխվում են իրենց երկրում մեկ այլ տարածք՝ Աստվածաշնչի բարի լուրը հայտնելու համար այն մարդկանց, որոնք դեռ չեն լսել այն։ Որոշ Վկաներ էլ տեղափոխվում են այլ երկրներ՝ իրենց ծառայությունն ընդլայնելու համար։ Նրանք ուրախ են, որ մասնակցում են Հիսուսի ասած մարգարեության իրականացմանը. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1:8

1943-ին մենք հիմնեցինք մի դպրոց, որտեղ Վկաները հատուկ կրթություն են ստանում միսիոներական ծառայություն կատարելու համար։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 8 000 Եհովայի վկաներ ավարտել են այս դպրոցը, որը կոչվում է «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։

 

Իմացիր ավելին

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

«Գաղաադ» դպրոցի 70 տարիները

1943 թ. փետրվարի 1-ին Նյու Յորք նահանգի հյուսիսում առաջին անգամ իր դռները բացեց մի առանձնահատուկ դպրոց, որտեղ առայսօր կրթվել են հազարավոր ավետարանիչներ մարդկանց Աստծու մասին սովորեցնելու համար։

ՀԱՏՈՒԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 134-րդ դասարանի ավարտական ծրագիրը

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 134-րդ դասարանի ավարտականը տեղի ունեցավ 2013-ի մարտի 9-ին։ Ծրագրում ընդգծվեց այն դերը, որ ունեցել է դպրոցը հիմնվելուց հետո՝ վերջին 70 տարիների ընթացքում։