Անցնել բովանդակությանը

«Դուք իսկապես լավ օրինակ եք»

«Դուք իսկապես լավ օրինակ եք»

ՍԻՑԻԼԻԱՅԻ Սապոնառա քաղաքում ապրող Եհովայի վկաները ջրհեղեղից հետո փրկարարական աշխատանքներ կատարելու համար ստացան պատվոգիր։

2011-ի նոյեմբերի 22-ին ջրհեղեղը ավերեց Մեսինա մարզի որոշ քաղաքներ ու գյուղեր։ Նույն երեկո հայտարարվեց, որ Սապոնառայում երեք հոգի դարձել է սողանքի զոհ (մի երեխա և երկու չափահաս)։

Աղետին հաջորդող մի քանի օրվա ընթացքում Եհովայի վկաները կազմեցին համապատասխան գործիքներով զինված կամավորների խմբեր, որոնք կօգնեին մաքրել ցեխն ու աղբը ամենաշատ տուժած տարածքից։

Թիմերը համագործակցում էին իշխանությունների հետ և առաջարկում էին օգնել այնտեղ, որտեղ օգնության կարիքը մեծ էր։ Առաջնային փրկարարական աշխատանքները ավարտելուց հետո էլ նրանք շարունակեցին աշխատանքները։ 50–80 Վկաներ մասնակցեցին այս գործին։ Նրանցից ոմանք եկել էին մոտ 100 կիլոմետր հեռավորությունից։

Աղետից տուժած շրջանի մի շարք բնակիչներ արտահայտեցին իրենց երախտագիտությունը Վկաներին։ Իսկ քաղաքապետը հաճախ կրկնում է այս խոսքերը. «Դուք իսկապես լավ օրինակ եք»։

Հինգ ամիս անց համայնքի խորհրդի անդամ Ֆաբիո Վինչին համայնքի անունից Եհովայի վկաների այդ քաղաքի ժողովին շնորհեց պատվոգիր։