Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Հազարավոր մարդիկ գրել-կարդալ են սովորում

Հազարավոր մարդիկ գրել-կարդալ են սովորում

Միայն 2011-ին Եհովայի վկաները ավելի քան 5 700 մարդու օգնել են դառնալու գրաճանաչ։

Գանա։

Անցած 25 տարիների ընթացքում մենք օգնել ենք 9 000-ից ավելի մարդկանց գրել-կարդալ սովորել։

Զամբիա։

2002-ից ի վեր մոտ 12 000 մարդ բարելավել է իր գրագիտության մակարդակը։ 82-ամյա Ագնեսը ասում է. «Երբ ժողովում հայտարարեցին գրաճանաչության դասի մասին, ես ուրախությամբ խնդրեցի ընդգրկել նաև ինձ։ Պատկերացնո՞ւմ եք, հենց առաջին դասին սովորեցի գրել իմ անունը»։

Պերու։

55-ամյա աշակերտուհիներից մեկը գրել է. «Երբեք չեմ մտածել, որ մի օր գրել-կարդալ կիմանամ, որովհետև ծնողներս ինձ դպրոց չեն ուղարկել»։

Մոզամբիկ։

Վերջին 15 տարիների ընթացքում ավելի քան 19 000 մարդ գրաճանաչ է դարձել։ Այս աշակերտներից մեկը՝ Ֆելիսարդան, ասում է. «Այնքա՜ն եմ ուրախանում, երբ ծառայության ժամանակ բացում ու կարդում եմ աստվածաշնչյան համարները։ Առաջ դա շատ դժվար էր ինձ համար»։

Սողոմոնի կղզիներ։

Մեր մասնաճյուղը գրում է. «Նախկինում մեկուսի բնակավայրերում դպրոցներ չկային։ Բացի դրանից, աղջիկներից քչերն են դպրոց գնացել։ Ուստի չափահասների համար կազմակերպված գրաճանաչության դասերը մեծ օգուտներ են բերել։ Շատերը ավարտելուց հետո ավելի մեծ վստահություն են ձեռք բերել»։