Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

AspctStyle/stock.adobe.com

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Հիսուսը վերջ կդնի պատերազմներին

Հիսուսը վերջ կդնի պատերազմներին

 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ շատ է սիրում մարդկանց, և անգամ իր կյանքը տվեց նրանց համար (Մատթեոս 20։28; Հովհաննես 15։13)։ Շուտով նա նորից կփաստի, որ սիրում է մարդկանց՝ որպես Աստծու Թագավորության Թագավոր «դադարեցնելով պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9

 Ուշադրություն դարձրեք, թե համաձայն Աստվածաշնչի՝ նա ինչ է անելու.

  •   «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին։ Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։12-14

 Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ այն ամենի համար, ինչ Քրիստոսը արել է և դեռ անելու է հանուն մեզ։ Ղուկաս 22։19-ում Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց հիշել իր մահը։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները ամեն տարի հավաքվում են նրա մահվան տարելիցին։ Հրավիրում ենք ձեզ ներկա լինելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին, որը տեղի կունենա 2024 թ. մարտի 24-ին՝ կիրակի։

Գտեք Հիշատակի երեկոյի անցկացման ձեզ ամենամոտ վայրը