Հիսուսը վերջ կդնի պատերազմներին
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ շատ է սիրում մարդկանց, և անգամ իր կյանքը տվեց նրանց համար (Մատթեոս 20։28; Հովհաննես 15։13)։ Շուտով նա նորից կփաստի, որ սիրում է մարդկանց՝ որպես Աստծու թագավորության Թագավոր «երկրով մեկ դադարեցնելով պատերազմները» (Սաղմոս 46։9)։
Ուշադրություն դարձրեք, թե համաձայն Աստվածաշնչի՝ նա ինչ է անելու.
«Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության, կազատի խեղճին և նրան, ով չունի օգնական: Աղքատին ու խեղճին նա կկարեկցի, կարիքավորների կյանքը կփրկի: Ճնշումներից և բռնությունից նրանց կազատի» (Սաղմոս 72։12-14)։
Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ այն ամենի համար, ինչ Քրիստոսը արել է և դեռ անելու է հանուն մեզ։ Կերպերից մեկը «Աստծու թագավորության մասին բարի լուրի» վերաբերյալ ավելին իմանալն է. հենց այդ լուրն էր քարոզում Հիսուսը (Ղուկաս 4։43)։ Հենց այդ լուրն էր քարոզում Հիսուսը։ Կարդացեք «Ի՞նչ է Աստծու թագավորությունը» հոդվածը։

