Սաղմոսներ 72։1-20
Երգ Սողոմոնի մասին:
72 Ո՛վ Աստված, թագավորին սովորեցրու դատել համաձայն քո օրենքների,Արքայորդուն քո արդարությունն ուսուցանիր:+
2 Թող նա քո ժողովրդին արդարությամբ դատիԵվ խեղճերի համար արդար դատ տեսնի:+
3 Թող լեռները ժողովրդին խաղաղություն բերեն,Թող բլուրները նրանց արդարություն պարգևեն:
4 Թող նա պաշտպանի* խեղճերին,Փրկի աղքատների զավակներինԵվ ջախջախի խարդախներին:+
5 Ո՛վ Աստված, մարդիկ կվախենան քեզնից սերնդեսերունդ,Քանի դեռ շողում է արևը,Քանի դեռ երկնքում փայլում է լուսինը:+
6 Թագավորի իշխանությունը նման կլինի հնձված մարգագետնի վրա թափվող անձրևի,Երկիրը ոռոգող հորդառատ անձրևի:+
7 Նրա օրերում արդարը կծաղկի,+Եվ քանի դեռ լուսինը երկնքում փայլի,*Երկրի վրա ամենուր խաղաղություն կտիրի:+
8 Ծովից ծով կտարածվի նրա տիրապետությունը,*Եփրատից* մինչև երկրի ծայրերը:+
9 Անապատում ապրողները նրա առաջ կխոնարհվեն,Նրա թշնամիները հողը կլիզեն:+
10 Թարսիսի և կղզիների թագավորները նրան տուրք կվճարեն,+Սաբայի և Սեբայի թագավորներն ընծաներ կբերեն:+
11 Բոլոր թագավորները նրա առաջ կխոնարհվեն,Բոլոր ազգերը նրան կծառայեն:
12 Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության,Կազատի խեղճին և նրան, ով չունի օգնական:
13 Աղքատին ու խեղճին նա կկարեկցի,Կարիքավորների կյանքը կփրկի:
14 Ճնշումներից և բռնությունից նրանց կազատի,*Նրանց կյանքը* նրա աչքում թանկ կլինի:
15 Թող նա երկար կյանք ունենա,Թող Սաբայի ոսկին բերեն նրան:+
Թող շարունակ նրա համար աղոթքներ մատուցվեն,Եվ թող նրան օրնիբուն օրհնեն:
16 Երկրի վրա հացահատիկի լիություն կլինի,+Անգամ լեռների գագաթներին այն առատորեն կբուսնի:
Թագավորի դաշտերը առատ բերք կտան, ինչպես Լիբանանում,+Քաղաքներում փարթամորեն կաճի բնակչությունը, ինչպես երկրի բուսականությունը:+
17 Թող հարատև լինի նրա անունը,+Թող այն մնա այնքան ժամանակ, քանի դեռ կա արևը:
Թող մարդիկ նրա միջոցով օրհնվեն,+Թող բոլոր ազգերը նրան երջանիկ անվանեն:
18 Փա՜ռք Եհովա Աստծուն՝ Իսրայելի Աստծուն,+Միայն նա է զարմանահրաշ գործեր անում:+
19 Թող նրա փառավոր անունը հավերժ գովաբանվի,+Թող ողջ երկիրը նրա փառքով լցվի:+
Ամեն և ամեն:
20 Այստեղ ավարտվում են Դավթի՝ Հեսսեի որդու+ աղոթքները:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «դատի»:
^ Բռց.՝ «մինչև որ լուսինը էլ չլինի»:
^ Կամ՝ «նա հպատակներ կունենա»:
^ Բռց.՝ «Գետից»:
^ Կամ՝ «կփրկագնի նրանց հոգին»:
^ Բռց.՝ «արյունը»: