Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 69

Առա՛ջ, Թագավորությա՛ն քարոզիչներ

Առա՛ջ, Թագավորությա՛ն քարոզիչներ

(2 Տիմոթեոս 4։5)

  1. 1. Առա՛ջ, քարոզենք ավետիսը՝

    Լուրն Արքայության թնդա։

    Նրան, ով խոնարհ ու անկեղծ է,

    Օգնենք՝ Հորը մոտենա։

    Անգին է մեր ծառայությունը։

    «Արքան է իշխում»,— հռչակենք։

    Սուրբ Խոսքը տանենք բոլորին մենք,

    Անունը Աստծու սրբացնենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Միշտ առա՛ջ, թող քարոզենք այս լուրը

    Համարձակորեն։

    Միշտ առա՛ջ, թող ծառայենք մեր Հորը

    Հավատարմորեն։

  2. 2. Ուրիշ ոչխարներն, օծյալները

    Քայլերն են արագացնում,

    Տարեց, երեխա, տղամարդ, կին՝

    Խոսքի վառ լույսով քայլում։

    Սրտանց տարածում ենք լավ լուրը՝

    Բոլորն անխտիր իմանան։

    Մեզ ուժ է տալիս Տեր Եհովան։

    Մեր Վեմն է. ումի՞ց վախենանք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Միշտ առա՛ջ, թող քարոզենք այս լուրը

    Համարձակորեն։

    Միշտ առա՛ջ, թող ծառայենք մեր Հորը

    Հավատարմորեն։