Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 142

Ամուր բռնենք մեր հույսը

Ամուր բռնենք մեր հույսը

(Եբրայեցիներ 6։18, 19)

  1. 1. Մութ աշխարհում խարխափում է մարդկությունը։

    Տե՛ս՝ նա քամու հետևից ասես վազի։

    Մեղքը հզոր տիրակալ է, իշխում է.

    Մարդ ոչ մեկին էլ չի ազատի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Արքայությունն է իշխում երկնքում։

    Անվախ ենք. Արքան է մեր թագավորում։

    Խաղաղություն կտիրի ամենուր։

    Մեր հույսը խարիսխ է. բռնենք թող ամուր։

  2. 2. «Օրն է Յահի մոտենում»,— ազդարարում ենք։

    Էլ չի գոչի մարդն Աստծուն՝ ինչքա՞ն, ինչո՞ւ։

    Ստեղծվածներին, որ այսօր հառաչում են,

    Նա կազատի. փա՛ռք միակ Աստծուն։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Արքայությունն է իշխում երկնքում։

    Անվախ ենք. Արքան է մեր թագավորում։

    Խաղաղություն կտիրի ամենուր։

    Մեր հույսը խարիսխ է. բռնենք թող ամուր։