Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 100

Հյուրասիրությամբ ընդունենք նրանց

Հյուրասիրությամբ ընդունենք նրանց

(Գործեր 17։7)

  1. 1. Եհովան բոլորին է սիրով հոգում

    Եվ հյուրասիրություն է դրսևորում։

    Տալիս է անձրևներ

    Ու լավ եղանակներ,

    Համեղ ուտելիքով կշտացնում։

    Թող միշտ օգնենք նրան, ով ունի կարիք.

    Աստծուն մեր նմանվենք ու գործենք բարիք։

    Մեր Հայրը մեզ կօրհնի,

    Անձամբ կհատուցի.

    Սրտանց դրսևորենք բարություն։

  2. 2. Եթե անծանոթին օգնության հասնենք,

    Նաև ճշմարտությունը սրտում «ցանենք»,

    Գուցե ծլարձակի,

    Առատ պտուղ բերի,

    Ու նա երկրպագի Տեր Աստծուն։

    Ասում ենք Լիդիայի պես. «Ինձ հյուր եկեք,

    Իմ տանը ջերմություն և անդորր գտեք»։

    Գիտի Աստված նրանց,

    Ովքեր բոլոր մարդկանց

    Իր պես են կարեկցում և օգնում։