Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 10

Գովերգե՛ք Եհովային՝ մեր Աստծուն

Գովերգե՛ք Եհովային՝ մեր Աստծուն

(Սաղմոս 145։12)

  1. 1. Գովերգե՛ք Արարչին զորեղ,

    Սուրբ անունը միշտ հռչակե՛ք։

    Քարոզե՛ք՝ «Մոտ է օրն ահեղ»,

    Բոլորին դուք նախազգուշացրե՛ք։

    Աստված Հիսուսին՝ իր Առաջնեկին,

    Թագադրել է որպես Արքա։

    Եկեք ցնծալով պատմենք ամենքին,

    Որ մեր Հայրն օրհնություն կտա։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Փա՛ռք տվեք Տեր Եհովային,

    Վեհությունը բոլորին հայտնե՛ք։

  2. 2. Բարձրաձայն մեծարե՛ք Աստծուն,

    Ցնծալի երգով գովերգե՛ք։

    Թող կրակ միշտ վառվի սրտում.

    Քաջաբար նրա մասին խոսե՛ք։

    Թեև Յահը մեծ է ու զորավոր,

    Բայց խոնարհ է ու ողորմած։

    Հոգում է նա մեր մասին ամեն օր,

    Մեզ լսում է՝ սիրուց մղված։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Փա՛ռք տվեք Տեր Եհովային,

    Վեհությունը բոլորին հայտնե՛ք։