Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմ ճուտի՛կ

Իմ ճուտի՛կ

Բեռնել

  1. 1. Իմ ճուտի՛կ, կյանքի՛ կտոր,

    Ջերմ գրկում քնիր դու խոր։

    Միշտ կողքիդ կլինեմ, որ գանձիս հոգ տանեմ,

    Համո՛վ բալիկ։

  2. 2. Իմ ճուտի՛կ, նվե՛ր Աստծուց,

    Չշեղվես նրա ուղուց։

    Թե նրան դու սիրես, միշտ սիրված կլինես,

    Համո՛վ բալիկ։

    (Միջերգ)

    Յահը կտա գեղեցիկ պարտեզիկ,

    Որ ուրախ դու միշտ ապրես։

    Քեզ հետ կխաղան մեծ փղիկ, ժիր կապիկ

    Եվ առյուծ, արջ, աղվես.

    Շուտով կտեսնես։

  3. 3. Իմ ճուտի՛կ, ապրիր զվարթ։

    Քեզ Յահն Ընկեր է. սիրիր շատ։

    Միշտ կողքիդ կմնա, և դու չես վախենա,

    Իմ լա՛վ բալիկ,

    Պուպո՛ւշ բալիկ,

    Համո՛վ բալիկ։