Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 3

Ինչպիսի՞ն էր կյանքը դրախտում

Ինչպիսի՞ն էր կյանքը դրախտում

Եհովան Ադամին ու Եվային տվել էր ամեն բան։ Ծննդոց 1։28

Եհովան ստեղծեց առաջին կնոջը՝ Եվային, և տվեց Ադամին, որպեսզի նրա կինը լինի (Ծննդոց 2։21, 22

Եհովան նրանց կատարյալ միտք և կատարյալ մարմին էր տվել։ Նրանք ոչ մի թերություն չունեին։

Նրանց տունը Եդեմի պարտեզն էր։ Այն շատ գեղեցիկ էր։ Այնտեղով մի գետ էր հոսում։ Կային նաև պտղատու ծառեր ու կենդանիներ։

Եհովա Աստված խոսում էր նրանց հետ ու սովորեցնում էր նրանց ամեն բան։ Նրանք հավիտյան կապրեին դրախտ երկրում, եթե լսեին ու հնազանդվեին Աստծուն։

Աստված պատվիրեց չուտել ծառերից մեկի պտղից։ Ծննդոց 2։16, 17

Հրեշտակներից մեկը ապստամբեց Աստծու դեմ։ Այդ չար հրեշտակը Բանսարկու Սատանան է։

Եհովան Ադամին ու Եվային մի պտղատու ծառ էր ցույց տվել և զգուշացրել էր, որ եթե ուտեն դրա պտղից, կմահանան։

Սատանան չէր ուզում, որ Ադամն ու Եվան հնազանդվեն Եհովային։ Ուստի օձի միջոցով ասաց Եվային, որ եթե նա ուտի այդ ծառի պտղից, չի մեռնի, այլ Աստծու պես կդառնա։ Պարզ է, որ դա սուտ էր (Ծննդոց 3։1–5