Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 3

Հարկավոր է Աստծո մասին գիտություն ձեռք բերել

Հարկավոր է Աստծո մասին գիտություն ձեռք բերել

Աստծո բարեկամը դառնալու համար հարկավոր է նրա մասին գիտություն ձեռք բերել։ Ընկերներդ գիտե՞ն անունդ և քեզ անունո՞վ են դիմում։ Իհարկե։ Աստված ցանկանում է, որ ճանաչես ու նաև գործածես իր անունը։ Նրա անունն է Եհովա (Սաղմոս 83։18; Մատթէոս 6։9)։ Հարկավոր է սովորել նաև այն մասին, թե Աստված ինչն է սիրում և ինչը՝ ատում։ Անհրաժեշտ է իմանալ, թե ովքեր են նրա բարեկամները և ովքեր՝ թշնամիները։ Ինչ–որ մեկին ճանաչելու համար ժամանակ է հարկավոր։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովայի մասին գիտելիքներ ձեռք բերելու համար ժամանակ հատկացնելը իմաստուն քայլ է (Եփեսացիս 5։15, 16

Աստծո բարեկամները նրան հաճելի գործեր են կատարում։ Մի պահ խորհի՛ր ընկերներիդ մասին։ Եթե նրանց հետ վատ վերաբերվես և իրենց ատելի գործեր կատարես, մի՞թե նրանք կշարունակեն քեզ հետ ընկերություն անել։ Ո՛չ։ Նույնանման կերպով, եթե ուզում ես դառնալ Աստծո բարեկամը, ապա պետք է անես այն, ինչ որ իրեն է հաճելի (Յովհաննէս 4։24

Ոչ բոլոր կրոններն են առաջնորդում Աստծո հետ բարեկամության։ Հիսուսը՝ Աստծո ամենամոտ բարեկամը, խոսեց երկու ճանապարհների մասին։ Դրանցից մեկը ընդարձակ է և մարդաշատ, սակայն այն տանում է դեպի կործանում։ Իսկ մյուսը նեղ է, և քչերն են գնում նրանով։ Այս ճանապարհը տանում է դեպի հավիտենական կյանք։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում ես Աստծո հետ բարեկամանալ, ապա պետք է սովորես նրան ճիշտ ձևով երկրպագել (Մատթէոս 7։13, 14