Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ մաքուր մնալ

Ինչո՞ւ մաքուր մնալ

ԳԼՈՒԽ 5

Ինչո՞ւ մաքուր մնալ

«Ինձ միշտ ճնշում են ու հրահրում սեքսի» (Քելլի)։

«Ինձ տարօրինակ են համարում, որ դեռ կույս եմ» (Ջորդան)։

«ՍԵՔՍՈՎ դեռ չե՞ս զբաղվել»։ Այս հարցը լսելիս թերևս անհարմար զգաս։ Ներկայիս հասարակության մեջ այն աղջիկներն ու տղաները, որոնք դեռ կույս են, տարօրինակ են համարվում։ Զարմանալի չէ, որ բազմաթիվ տղաներ ու աղջիկներ արդեն պատանեկան հասակում սեքսով են զբաղվում։

Հասակակիցների ճնշումը մի կողմից, ցանկությունը՝ մյուս կողմից

Եթե քրիստոնյա ես, ուրեմն գիտես, որ Աստվածաշունչը պատվիրում է «հեռու մնալ պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Այդուհանդերձ, քեզ համար գուցե դժվար լինի զսպել սեռական ցանկությունը։ Փոլ անունով մի երիտասարդ ասում է. «Երբեմն սեքսի մասին մտքերը առանց որևէ ակնհայտ պատճառի գլուխս են մտնում»։ Մի՛ անհանգստացիր, հիմնականում նման զգացմունքներ ունենալը բնական է։

Ինչ խոսք, հաճելի չէ, երբ քեզ ծաղրում են կամ նյարդայնացնում։ Օրինակ՝ դասընկերներդ կարող են ասել, որ դու իսկական տղամարդ չես կամ նորմալ աղջիկ չես, որ դեռ սեքսով չես զբաղվել։ Էլենը ասում է. «Հասակակիցներս ասում են, թե սեքսը շատ հետաքրքիր ու նորմալ բան է։ Եթե սեռական կյանքով չես ապրում, քեզ ուրիշ աչքով են նայում»։

Բայց քո դասընկերները ուշադրություն չեն դարձնում մեդալի հակառակ երեսին։ Մարիա անունով մի աղջիկ, որն իր ընկերոջ հետ սեռական կյանքով էր ապրել, ասում է. «Դրանից հետո շփոթված էի ու ամոթ էի զգում։ Ատելությամբ էի լցվել թե՛ իմ, թե՛ ընկերոջս հանդեպ»։ Եվ նման բան հաճախ է լինում, ինչի մասին շատ պատանիներ չեն մտածում։ Իրականում, մինչամուսնական սեքսը հաճախ հոգեկան ցավ է պատճառում և աղետալի հետևանքներ է ունենում։

«Այդ դեպքում ինչո՞ւ է Աստված պատանիների մեջ սեռական ցանկություն դրել, եթե ճիշտ չէ բավարարել այդ ցանկությունը մինչև ամուսնությունը»,— հարցնում է Միռանդա անունով մի աղջիկ։ Լավ հարց է, բայց նկատի առնենք հետևյալը։

Արդյո՞ք սեռական ցանկությունը միակ ուժգին ցանկությունն է, որ դու ունենում ես։ Ո՛չ։ Եհովա Աստված մեզ ստեղծել է բազմաթիվ ցանկություններ ու զգացմունքներ ունենալու ունակությամբ։

Արդյոք ճի՞շտ է, որ անմիջապես բավարարես քո ցանկությունները։ Ո՛չ, քանի որ Աստված քեզ ստեղծել է նաև այնպես, որ կարողանաս վերահսկել քո արարքները։

Ի՞նչ ենք սովորում։ Գուցե չկարողանաս վերահսկել այդպիսի ցանկություններ առաջանալու պրոցեսը, բայց կարող ես վերահսկել արարքներդ։ Ամեն անգամ սեռական ցանկությունը բավարարելը նույնքան սխալ ու անմիտ կլինի, որքան ամեն անգամ ինչ-որ մեկին հարվածելը, երբ բարկանում ես։

Փաստն այն է, որ Աստված չի ցանկանում, որ մենք անպատշաճորեն օգտագործենք մեր սեռական օրգանները։ «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով» (1 Թեսաղոնիկեցիներ 4։4)։ Ինչպես որ կա «սիրելու ժամանակ և ատելու ժամանակ», այնպես էլ կա սեռական ցանկությունները բավարարելու և չբավարարելու ժամանակ (Ժողովող 3։1–8)։ Ի վերջո, քո ցանկությունները վերահսկողը դու ես։

Իսկ ի՞նչ անել, երբ քեզ ծաղրում են ու զարմանքով հարցնում. «Իրո՞ք ոչ ոքի հետ չես եղել»։ Շփոթության ու վախի մեջ մի՛ ընկիր։ Երբ քեզ ուզում են նվաստացնել, կարող ես ասել. «Այո՛, դեռ կույս եմ և ուրախ եմ դրա համար»։ Կամ կարող ես ասել. «Դա անձնական հարց է, ու ես ոչ ոքի հետ չեմ ուզում դա քննարկել» * (Առակներ 26։4; Կողոսացիներ 4։6)։ Բայց հնարավոր է՝ տեսնես, որ արժե շարունակել զրույցը։ Այդ դեպքում կարող ես բացատրել Աստվածաշնչի վրա հիմնված քո համոզմունքները։

Ուրիշ ինչպե՞ս կարող ես պատասխանել, երբ քեզ ծաղրանքով հարցնում են. «Իրո՞ք ոչ ոքի հետ չես եղել»։ Գրի առ։

․․․․․

Անգին նվեր

Ի՞նչ տեսակետ ունի Աստված մինչամուսնական սեքսի վերաբերյալ։ Պատկերացրու՝ նվեր ես գնել ընկերոջդ համար։ Բայց նախքան այն նվիրելը ընկերդ, հետաքրքրությունից մղված, բացում է նվերը։ Արդյոք չե՞ս տխրի։ Իսկ հիմա մտածիր, թե ինչ կզգա Աստված, երբ դու ժամանակից շուտ սեռական հարաբերություն ունենաս։ Նա ուզում է, որ դու սպասես մինչև ամուսնանալը և հետո միայն վայելես այդ նվերը (Ծննդոց 1։28

Իսկ ի՞նչ անել, եթե քո մեջ սեռական ցանկություն է առաջանում։ Պարզ ասած՝ սովորիր զսպել քեզ։ Դու կարո՛ղ ես այդպես վարվել։ Օգնության համար աղոթիր Եհովային։ Նրա ոգին ուժ կտա քեզ, որ ինքնատիրապետում զարգացնես (Գաղատացիներ 5։22, 23)։ Հիշեցրու ինքդ քեզ, որ «անարատության մեջ քայլողներին Եհովան ոչ մի բարիքից չի զրկում» (Սաղմոս 84։11)։ Գորդոն անունով մի երիտասարդ ասում է. «Հենց սկսում եմ մտածել, որ մինչամուսնական սեքսը այնքան էլ վատ բան չէ, անմիջապես մտածում եմ նաև հոգևոր վատ հետևանքների մասին։ Չէ՞ որ չարժե Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերությունները խզել մեղավոր ցանկությունը բավարարելու համար, որքան էլ այն հաճելի թվա»։

Իրականում, կուսությունը տարօրինակ և աննորմալ բան չէ։ Հակառակը՝ մինչամուսնական սեքսն է, որ նվաստացուցիչ է, ամոթալի ու վնասակար։ Ուստի թույլ մի տուր, որ այս աշխարհի աղավաղված տեսակետը մոլորեցնի քեզ ու համոզի, թե դու տարօրինակ մարդ ես, եթե ապրում ես աստվածաշնչյան չափանիշներով։ Մինչև ամուսնությունը մաքուր մնալով՝ դու ֆիզիկական և էմոցիոնալ առումով առողջ կլինես, իսկ ամենակարևորը, լավ փոխհարաբերություններ կունենաս Աստծու հետ։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 24-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

[ծանոթագրություն]

^ պարբ. 15 Հետաքրքիր է, որ Հիսուսը նախընտրեց չպատասխանել, երբ Հերովդեսը հարց ուղղեց իրեն (Ղուկաս 23։8, 9)։ Երբ քեզ անհեթեթ հարցեր են տալիս, հաճախ նախընտրելի է լռել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Եթե մեկը իր սրտում որոշել է պահել իր ամուրիությունը [կուսությունը].... ապա նա լավ է անում» (1 Կորնթացիներ 7։37

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ շփվիր նրանց հետ, ովքեր չեն առաջնորդվում բարձր բարոյական չափանիշներով, նույնիսկ եթե հավաստիացնում են, որ համամիտ են քո կրոնական համոզմունքներին։

ԳԻՏԵԻ՞Ր

Նա, ով թեթևաբարո է, սովորաբար ամուսնությունից հետո էլ չի փոխում իր սովորությունները։ Իսկ ով մինչև ամուսնությունը Աստծու բարոյական չափանիշներով է ապրել, ամենայն հավանականությամբ նվիրված կմնա իր կողակցին։

գործողության պլան

Որպեսզի մինչև ամուսնությունը բարոյապես մաքուր մնամ, ես պետք է ․․․․․

Եթե ընկերներս չեն խրախուսում պահել իմ վճռականությունը, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

Ինչո՞ւ են ծաղրում նրանց, ովքեր կույս են։

Ինչո՞ւ է դժվար բարոյապես մաքուր մնալ։

Ինչո՞ւ արժե մինչև ամուսնությունը բարոյապես մաքուր մնալ։

Ինչպե՞ս կբացատրեիր կրտսեր քրոջդ կամ եղբորդ բարոյապես մաքուր մնալու օգուտները։

[մեջբերում 51-րդ էջի վրա]

«Ես միշտ հիշում եմ Եփեսացիներ 5։5 համարը, որ «ոչ մի պոռնիկ կամ անմաքուր.... ժառանգություն չունի.... Աստծու թագավորության մեջ», և դա ինձ օգնում է դիմադրելու անբարոյություն գործելու ճնշմանը» (Լիդիա)։

[շրջանակ 49-րդ էջի վրա]

վարժություն

որո՞նք են իրական հետևանքները

Քո հասակակիցները, ինչպես նաև զվարճությունների աշխարհը հմտորեն թաքցնում են մինչամուսնական սեքսի տհաճ հետևանքները։ Նկատի առնենք հետևյալ երեք իրավիճակները։ Քո կարծիքով՝ ի՞նչ տեղի կունենա իրականում։

● Դասընկերդ պարծենում է, որ շատ աղջիկների հետ է ման եկել։ Նա ասում է, որ դա շատ հաճելի բան է, և ոչ մի խնդիր էլ չի եղել։ Սակայն իրականում ի՞նչ կլինի հետագայում թե՛ այդ տղային, թե՛ աղջիկներին։ ․․․․․

● Ֆիլմը ավարտվում է այնպիսի տեսարանով, որ տղան ու աղջիկը սեռական հարաբերություն են ունենում իրար հետ, ինչը ներկայացվում է որպես սիրո դրսևորում։ Սակայն իրական կյանքում ի՞նչ կլինի դրա հետևանքը։ ․․․․․

● Դու ծանոթացել ես մի գեղեցկադեմ երիտասարդի հետ, ու նա ուզում է քեզ հետ սեռական հարաբերություն ունենալ։ Նա հավաստիացնում է, որ այդ մասին ոչ ոք չի իմանա։ Եթե դու համաձայնվես ու ծածկես եղելությունը, իրականում ի՞նչ տեղի կունենա։ ․․․․․

[նկար 54-րդ էջի վրա]

Սեռական հարաբերություն ունենալ մինչև ամուսնանալը նույնն է, ինչ նվեր բացել, որը դեռ չեն նվիրել քեզ