Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կազմի ներսի կողմը

Կազմի ներսի կողմը

Կազմի ներսի կողմը

Սիրելի՛ պատանի

Քո երկնային Հայրը՝ Եհովա Աստված, շատ է սիրում քեզ։ Նա ուզում է, որ դու երջանիկ լինես։ «Սակայն հնարավո՞ր է երջանիկ լինել այսօր»,— գուցե մտածես։ Լավ հարց է։ Մեր կյանքը լի է բազում դժվարություններով։ Թվում է, թե ամեն օր մի նոր դժվարություն է ավելանում, որը զրկում է մեզ ուրախությունից։ Բայց չպետք է մոռանալ, որ մեր սիրող Հայրը կօգնի մեզ։ Նրա Խոսքը կտա անհրաժեշտ առաջնորդությունը, որպեսզի մենք կարողանանք «նավարկել կյանքի փոթորկալից ծովում»։ Թեև Աստվածաշունչը գրի է առնվել հազարավոր տարիներ առաջ, սակայն այս գրքի խորհուրդները այսօր այնքան գործնական են, որքան այն ժամանակ, երբ գրվեցին (Սաղմոս 119։98, 99; 2 Տիմոթեոս 3։16, 17

Մենք պատրաստել ենք այս հրատարակությունը քեզ համար, քանի որ սիրում ենք քեզ։ Ուզում ենք, որ դու երջանիկ լինես և լավագույնս օգտվես կյանքից։ Ուստի հորդորում ենք քեզ ոչ միայն կարդալ այս հրատարակությունը, այլև հաճախ դիմել այս գրքի օգնությանը, երբ խնդիրների բախվես։ Գրքի նպատակներից մեկն այն է, որ քո և ծնողներիդ միջև ավելի լավ հաղորդակցություն լինի։ Հուսով ենք, որ կկարդաս և նույնիսկ որոշ հատվածներ կքննարկես ծնողներիդ հետ։ Հնարավորինս օգտվիր ծնողներիդ փորձից և իմաստությունից։

Լավագույն մաղթանքներով՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին