Սաղմոս 51։1-19

Նվագավարին։ Դավթի երգը։ Երբ Նաթան մարգարեն նրա մոտ եկավ այն բանից հետո, երբ Դավիթը հարաբերություն էր ունեցել Բերսաբեի հետ+։ 51  Ցո՛ւյց տուր ինձ քո հաճությունը, ո՜վ Աստված, քո սիրառատ բարության համաձայն+։Քո առատ ողորմության համաձայն՝ ջնջի՛ր իմ հանցանքները+։   Ամբողջությամբ լվա՛ ինձ իմ անօրենությունից+Եվ սրբի՛ր ինձ իմ մեղքից+։   Իմ հանցանքները ես գիտեմ+,Եվ իմ մեղքը միշտ իմ առջև է+։   Քո՛, միմիայն քո՛ դեմ մեղք գործեցի+,Արեցի այն, ինչը որ չար է քո աչքում+,Այնպես որ դու արդար ես, երբ խոսում ես+,Եվ մաքուր ես, երբ դատում ես+։   Ահա ես անօրենությամբ եմ ծնվել երկունքի ցավերի մեջ+,Եվ մորս հղիության պահից սկսած՝ ես մեղքի մեջ եմ+։   Ահա դու սիրում ես ճշմարտությունը, որը սրտի մեջ է+,Օգնիր ինձ իմաստությունը ճանաչել սրտիս խորքում+։   Մաքրի՛ր ինձ մեղքից զոպայով, որպեսզի ես մաքուր լինեմ+,Լվա՛ ինձ, որպեսզի ես ձյունից ավելի ճերմակ լինեմ+։   Լսե՛լ տուր ինձ ցնծություն և ուրախություն+,Որպեսզի ոսկորներս, որոնք դու փշրել ես, առողջանան*+։   Ծածկի՛ր երեսդ իմ մեղքերից+,Ջնջի՛ր իմ բոլոր անօրենությունները+։ 10  Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված+,Եվ նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում+։ 11  Դեն մի՛ գցիր ինձ քո երեսի առաջից+Եվ քո սուրբ ոգին մի՛ վերցրու ինձանից+։ 12  Վերադարձրո՛ւ ինձ քո բերած փրկության ցնծությունը+Եվ պատրաստակամ ոգի արթնացրու իմ մեջ+։ 13  Ես հանցագործներին կսովորեցնեմ քո ճանապարհները+,Որպեսզի մեղավորները դեպի քեզ դառնան+։ 14  Ազատի՛ր ինձ արյունապարտ լինելուց+, ո՜վ Աստված, իմ փրկությա՛ն Աստված+,Որ լեզուս ցնծությամբ քո արդարության մասին պատմի+։ 15  Ո՜վ Եհովա, բա՛ց արա իմ շուրթերը+,Որ բերանս գովաբանի քեզ+։ 16  Քեզ հաճելի չեն զոհերը, այլապես ես դրանք քեզ կմատուցեի+,Ողջակեզների մեջ դու բավականություն չես գտնում+։ 17  Աստծուն ընդունելի զոհը կոտրված ոգին է+.Կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի+։ 18  Քո բարեհաճությամբ բարի՛ք գործիր Սիոնին+,Վերաշինի՛ր Երուսաղեմի պարիսպները+։ 19  Այդ ժամանակ քեզ հաճելի կլինեն արդարությամբ մատուցված զոհերը+,Ողջակեզներն ու ընծաները+.Եվ այդժամ քո զոհասեղանի վրա ցլեր կմատուցվեն+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ցնծան»։