Գործեր 18։1-28

18  Այս ամենից հետո նա հեռացավ Աթենքից ու եկավ Կորնթոս։  Այնտեղ Ակյուղաս+ անունով մի հրեայի գտավ ու նրա կնոջը՝ Պրիսկիղային։ Ակյուղասը ծագումով պոնտացի էր, որը վերջերս էր եկել Իտալիայից+, որովհետև Կլավդիոսը+ հրամայել էր բոլոր հրեաներին հեռանալ Հռոմից։ Ուստի նա գնաց նրանց մոտ,  և քանի որ միևնույն արհեստն ունեին, մնաց նրանց տանը, և նրանք աշխատում էին+։ Նրանց արհեստը վրանագործությունն էր։  Սակայն ամեն շաբաթ օր նա ելույթ էր ունենում ժողովարանում+ և համոզում էր հրեաներին ու հույներին։  Երբ Շիղան+ ու Տիմոթեոսը+ իջան Մակեդոնիայից, Պողոսն իր անձը ամբողջությամբ տրամադրեց խոսքին՝ հրեաներին վկայություն տալով, որպեսզի ապացուցի, որ Հիսուսն է Քրիստոսը+։  Բայց քանի որ նրանք հակառակվում էին ու վիրավորական խոսքեր ասում+, նա թափ տվեց իր հանդերձներն+ ու նրանց ասաց. «Ձեր արյունը ձեր գլխին լինի+։ Ես մաքուր եմ+։ Այսուհետև ուրիշ ազգերի մարդկանց մոտ կգնամ»+։  Այնտեղից նա գնաց ու մտավ Տիտիոս Հուստոս անունով մի աստվածապաշտ մարդու տուն, որը ժողովարանին կից էր։  Կրիսպոսը+, որ ժողովարանի պետն էր, իր բոլոր տնեցիների հետ միասին հավատաց Տիրոջը։ Եվ կորնթացիներից շատերն էլ լսելով հավատացին ու մկրտվեցին։  Գիշերը տեսիլքի միջոցով Տերն ասաց Պողոսին+. «Մի՛ վախեցիր, այլ շարունակի՛ր խոսել և լուռ մի՛ մնա, 10  որովհետև ես քեզ հետ եմ+, և ոչ մի մարդ քեզ վրա չի հարձակվի վնաս հասցնելու համար, քանի որ այս քաղաքում շատ մարդիկ ունեմ»։ 11  Նա էլ մեկ տարի ու վեց ամիս մնաց այնտեղ ու նրանց մեջ Աստծու խոսքն էր սովորեցնում։ 12  Երբ Գալլիոնը Աքայիայի պրոկոնսուլն էր+, հրեաները միաբան վեր կացան Պողոսի դեմ և նրան տարան դատավորական աթոռի մոտ+՝ 13  ասելով. «Օրենքին հակառակ՝ այս մարդը համոզում է+ մարդկանց, որ ուրիշ ձևով երկրպագեն Աստծուն»։ 14  Բայց երբ Պողոսը պատրաստվում էր խոսել, Գալլիոնը հրեաներին ասաց. «Եթե իրոք որևէ սխալ բան կամ չարագործություն լիներ, ո՛վ հրեաներ, ապա ես ձեզ համբերելու պատճառ կունենայի։ 15  Բայց եթե կան վեճեր խոսքի, անունների+ և ձեր օրենքի+ շուրջ, դուք ինքնե՛րդ տեսեք։ Ես չեմ ուզում այս բաներին դատավոր լինել»։ 16  Եվ նրանց վռնդեց դատավորական աթոռի մոտից։ 17  Ապա նրանք բոլորը բռնեցին Սոսթենեսին+՝ ժողովարանի պետին, ու դատավորական աթոռի առաջ սկսեցին ծեծել։ Բայց Գալլիոնին բոլորովին չէր մտահոգում այդ ամենը։ 18  Իսկ Պողոսը դեռ շատ օրեր այնտեղ մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին ու նավով ճանապարհ ընկավ դեպի Ասորիք*։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Կենքրայում+ նա խուզել էր իր գլխի մազերը+, քանի որ ուխտ էր կապել։ 19  Երբ հասան Եփեսոս, նա նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը մտավ ժողովարանը+ ու տրամաբանում էր հրեաների հետ։ 20  Թեպետ նրանք շարունակ խնդրում էին, որ այնտեղ ավելի երկար մնա, նա չէր համաձայնվում, 21  այլ հրաժեշտ տվեց+ ու ասաց նրանց. «Եթե Եհովան կամենա+, դարձյալ ձեզ մոտ կվերադառնամ»։ Եվ Եփեսոսից ծով դուրս գալով՝ 22  իջավ Կեսարիա։ Ապա վեր ելավ*, ողջունեց ժողովին ու իջավ Անտիոք։ 23  Մի որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո նա ճանապարհ ընկավ և Գաղատիայի+ երկրում ու Փռյուգիայում+ տեղից տեղ էր գնում և բոլոր աշակերտներին զորացնում+։ 24  Ապողոս+ անունով մի հրեա՝ ծագումով Ալեքսանդրիայից, որը մի ճարտարախոս մարդ էր, եկավ Եփեսոս։ Նա լավատեղյակ էր Սուրբ Գրքերից+։ 25  Այս մարդուն ուսուցանել* էին Եհովայի ճանապարհը և քանի որ նա բոցավառվում էր ոգով+, ճշգրտությամբ խոսում ու սովորեցնում էր Հիսուսի մասին, սակայն միայն Հովհաննեսի մկրտությանն+ էր ծանոթ։ 26  Եվ այս մարդը սկսեց համարձակորեն խոսել ժողովարանում։ Երբ Պրիսկիղան ու Ակյուղասը+ նրան լսեցին, իրենց մոտ վերցրին և Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ նրան բացատրեցին։ 27  Ու քանի որ նա ուզում էր անցնել Աքայիա, եղբայրները գրեցին աշակերտներին՝ հորդորելով, որ գրկաբաց ընդունեն նրան։ Ուստի երբ նա այնտեղ հասավ, մեծ օգնություն եղավ+ նրանց համար, ովքեր Աստծու անզուգական բարության շնորհիվ հավատացել էին+, 28  որովհետև նա բուռն կերպով և հրապարակորեն հիմնովին ապացուցում էր հրեաներին նրանց սխալ լինելը՝ Սուրբ Գրքերից+ ցույց տալով, որ Հիսուսն է Քրիստոսը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։
Հվնբր՝ դեպի Երուսաղեմ։
Այստեղ խոսքը բանավոր կերպով ուսուցանելու մասին է։