Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր ընթերցողները հարցնում են

Արդյոք երրորդությունը աստվածաշնչայի՞ն ուսմունք է

Արդյոք երրորդությունը աստվածաշնչայի՞ն ուսմունք է

Երրորդության ուսմունքը տարբեր կերպերով է բացատրվում։ Ահա դրանցից մեկը. «Երեք աստվածային անձերից (Հայր, Որդի, Սուրբ Հոգի) յուրաքանչյուրը հավիտենական է, ամենազոր է, նրանցից ոչ մեկը մյուսից դիրքով մեծ կամ փոքր չէ, երեքն էլ Աստված են, սակայն ոչ թե երեք աստվածներ են, այլ մեկ Աստված»։ Արդյոք սա աստվածաշնչայի՞ն ուսմունք է։

Երրորդությանը թիկունք կանգնելու համար հաճախ են մեջբերում Մատթեոս 28։19 համարը։ «Արարատ» թարգմանության մեջ կարդում ենք Հիսուսի խոսքերը. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը»։ Իսկապես, Հայրը, Որդին և սուրբ հոգին (կամ՝ ոգին) հիշատակվում են այս համարում։ Սակայն ոչինչ չի ասվում այն մասին, որ նրանք մեկ են։ Հիսուսն իր հետևորդներին, որոնք հրեաներ էին, պատվիրեց սովորեցնել և մկրտել մարդկանց Հոր, Որդու և սուրբ ոգու անունով։ Իսկ որպես ազգ՝ ինչի՞ն էին հավատում հրեաները։

Երբ Իսրայել ազգը ստացավ Օրենքի ուխտը, որը Աստվածաշնչի մաս է կազմում, նրանց պատվեր տրվեց. «Ինձնից բացի, ուրիշ աստվածներ երբեք չունենաս» (2 Օրենք 5։7)։ Քանի՞ հոգի էր ասում այս խոսքերը։ 2 Օրենք 6։4 համարը հստակ պատասխանում է այս հարցին՝ «Լսի՛ր, ո՛վ Իսրայել. մեր Աստված Եհովան մեկ Եհովա է» և ոչ թե երեքը մեկում։ Իսրայելը նոր էր ազատագրվել Եգիպտոսից, որտեղ երկրպագում էին Օսիրիսին, Իսիսին և Հորին՝ բազմաթիվ եռաստվածություններից մեկին (ցուցադրված է ձախ կողմում)։ Դա էր պատճառը, որ Իսրայելին պատվեր էր տրվել երկրպագել միայն մեկ Աստծու։ Իսկ որքա՞ն կարևոր էր, որ ժողովուրդը հասկանար այս պատվիրանը։ Համաձայն ռաբբիի և դոկտոր Ջ. Հ. Հերցի խոսքերի՝ «բացարձակ միաստվածության այս հստակ հայտարարությունը պատերազմի կոչ էր ընդդեմ բազմաստվածության.... «Շման» բացառում է քրիստոնեական հավատամքի երրորդությունը՝ համարելով այն Աստծու միակության խախտում» *։

Քանի որ Հիսուսը ծնունդով հրեա էր, նրան սովորեցրել էին հետևել այս պատվիրանին։ Իր մկրտությունից հետո, երբ փորձվեց Սատանայի կողմից, նա ասաց. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես»» (Մատթեոս 4։10; 2 Օրենք 6։13)։ Այս դեպքից առնվազն երկու բան կարող ենք սովորել։ Առաջին՝ Սատանան փորձում էր դրդել Հիսուսին Եհովայից բացի ուրիշ մեկին երկրպագելու, մի բան, որ անհեթեթություն կլիներ, եթե Հիսուսը նույն Աստծու մի մասը լիներ։ Երկրորդ՝ Հիսուսը պարզ ցույց տվեց, որ միայն մեկ Աստված կա, որին պետք է երկրպագել, երբ ասաց «միմիայն նրան» և ոչ թե «մեզ», ինչը նա կասեր, եթե լիներ Երրորդության մի մասը։

Երբ մարդիկ ճշգրիտ գիտելիքներ են ստանում Աստծու մասին և ցանկանում են ծառայել նրան, մկրտվում են «Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» (Մատթեոս 28։19)։ Նրանք հասկանում և ընդունում են Եհովայի գերիշխանությունը և Հիսուս Քրիստոսի դերը Եհովայի նպատակների իրականացման մեջ (Սաղմոս 83։18; Մատթեոս 28։18)։ Այդ մարդիկ նաև հասկանում են Աստծու սուրբ ոգու՝ նրա գործուն ուժի դերն ու գործունեությունը (Ծննդոց 1։2; Գաղատացիներ 5։22, 23; 2 Պետրոս 1։21

Երրորդության ուսմունքը դարեր շարունակ շփոթության մեջ է գցել մարդկանց։ Մինչդեռ Հիսուսը իր հետևորդներին սովորեցրել է միակ ճշմարիտ Աստծու՝ Եհովայի մասին և օգնել է, որ մոտենան նրան (Հովհաննես 17։3

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Աստծու միակության գաղափարը, որն արտահայտված էր Շմայում՝ մի աղոթքում՝ հիմնված 2 Օրենք 6։4-ի վրա, առանցքային մաս է կազմում հրեաների երկրպագության մեջ։

[նկար 23-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Musée du Louvre, Paris