Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

1 Աստված առեղծված է. սա ճի՞շտ է

1 Աստված առեղծված է. սա ճի՞շտ է

1 Աստված առեղծված է. սա ճի՞շտ է

Մարդիկ ասում են. «Աստծու ճանապարհները առեղծվածային են»։

«Հայրը անըմբռնելի է, Որդին անըմբռնելի է, Սուրբ Հոգին անըմբռնելի է»։ Աթանասյան հանգանակում այսպես է նկարագրվում Երրորդության ուսմունքը, որը սովորեցնում են քրիստոնեական աշխարհի շատ եկեղեցիներ։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Հիսուսն ասաց, որ եթե մարդիկ «ճանաչեն [«գիտելիքներ ստանան», ծնթ.] միակ ճշմարիտ Աստծուն», օրհնություններ կստանան (Հովհաննես 17։3)։ Բայց ինչպե՞ս կարող ենք ճանաչել Աստծուն, եթե նա առեղծված է։ Աստված ամենևին էլ չի թաքցնում իրեն. նա ուզում է, որ ամեն մարդ ճանաչի իրեն՝ գիտելիքներ ձեռք բերի իր մասին (Երեմիա 31։34

Իհարկե, երբեք չենք կարողանա ամեն ինչ իմանալ Աստծու մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա մտքերն ու ճանապարհները բարձր են մեր մտքերից ու ճանապարհներից (Ժողովող 3։11; Եսայիա 55։8, 9

Ինչպես կարող է ճշմարտությունն իմանալը օգնել ձեզ։ Եթե Աստված անըմբռնելի առեղծված է, ուրեմն ոչ մի իմաստ չունի նույնիսկ փորձել ճանաչել նրան։ Բայց նա մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն ըմբռնելու իրեն, այլև մտերիմ հարաբերություններ հաստատելու իր հետ։ Աստված հավատարիմ Աբրահամին անվանեց «իմ ընկեր», իսկ հին Իսրայելի Դավիթ թագավորը գրեց. «Եհովայի հետ մտերմությունը նրանից վախեցողներինն է» (Եսայիա 41։8; Սաղմոս 25։14

Արդյո՞ք Աստծու հետ մտերմություն անելու գաղափարը անիրական է։ Եթե այո, ապա ինչո՞ւ է Գործեր 17։27 համարում ասվում, որ Աստված «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։27)։ Իսկ ի՞նչ իմաստով նա հեռու չէ մեզանից։ Այն իմաստով, որ մենք կարո՛ղ ենք ճանաչել նրան, և դա հնարավոր է Աստվածաշնչի միջոցով a։

Աստված մեզ հայտնում է իր անունը՝ Եհովա (Եսայիա 42։8)։ Աստվածաշնչում նա գրել է, թե ինչպես է հաղորդակցվել մարդկանց հետ, ուստի մենք կարո՛ղ ենք իմանալ նրա հատկությունների մասին։ Ավելին, կարող ենք իմանալ նրա զգացմունքների՛ մասին։ Եհովան «ողորմած ու գթառատ Աստված [է], բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։ Մեր արարքները կարող են նրա մեջ տարբեր զգացումներ առաջացնել։ Օրինակ՝ հին Իսրայել ազգը «վշտացրեց» նրան՝ ապստամբելով նրա դեմ։ Բայց այն մարդիկ, ովքեր, իմաստություն դրսևորելով, հնազանդվում են Աստծուն, ուրախացնում են նրա սիրտը (Սաղմոս 78։40; Առակներ 27։11

[ծանոթագրություն]

a Ավելի շատ տեղեկությունների համար, թե ինչ է ասում Աստվածաշունչը Աստծու մասին, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (գլուխ 1)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 4-րդ էջի վրա]

Եթե Աստված առեղծվածային Երրորդություն է, ապա ինչպե՞ս կարող ենք անգամ փորձել ճանաչել նրան։

[նկար 4-րդ էջի վրա. թույլտվությամբ]

The Trinity c.1500, Flemish School, (16th century)/​H. Shickman Gallery, New York, USA/​The Bridgeman Art Library International