Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կա՞ արդյոք մեկը, որ կանգնած է չարության հետևում

Կա՞ արդյոք մեկը, որ կանգնած է չարության հետևում

Կա՞ արդյոք մեկը, որ կանգնած է չարության հետևում

«ԵՍ ՍԵՂՄԵՑԻ սատանայի ձեռքը»։ Այսպես արտահայտվեց ՄԱԿ-ի՝ Ռուանդայում գտնվող զորքերի հրամանատարը՝ խոսելով այն մասին, որ 1994​թ.-ին իրենց չհաջողվեց կանգնեցնել ցեղասպանությունը այդ երկրում։ Հիշելով այդ օրերի աննկարագրելի դաժանությունները՝ մեկ այլ ականատես ասաց. «Եթե ինչ-որ մեկը համարձակվում է մերժել Սատանայի գոյությունը, թող գնա Ռուանդա և իր աչքով տեսնի եղբայրական գերեզմանները»։ Արդյո՞ք այսպիսի վայրագությունները Սատանան է անում։

Մարդկանց մեծամասնությունը չի կարծում, որ անհիմն բռնության ու դաժանության հեղինակը ինչ-որ անտեսանելի չար ոգեղեն էակ է։ Շատերը մտածում են, որ մարդու մեջ ծնված օրվանից կա չարը անելու հակում և որ չարագործությունների հիմնական պատճառը մեր ստորին բնազդներն են։ Ոմանք էլ առաջ են քաշում մի տեսություն, ըստ որի՝ աշխարհը արդեն տասնյակ տարիներ է, ինչ ղեկավարվում է մի համաշխարհային ցանցի կողմից, որի հետևում կանգնած է հարուստ և հզոր մարդկանց մի խումբ։ Անշուշտ, կան նաև մարդիկ, ովքեր մեղադրում են ազգային կառավարություններին և ղեկավարներին ներկայիս բոլոր անարդարությունների ու տառապանքների համար։

Իսկ ի՞նչ տեսակետ ունեք դուք։ Ինչո՞ւ է չարությունը, դաժանությունը և վայրագությունը գնալով մեծ մասշտաբների հասնում, չնայած որ մարդիկ մեծ ջանքեր են թափում դրանք կանխելու համար։ Ինչո՞ւ է մարդկությունը խելակորույս սլանում դեպի ինքնակործանում։ Ինչո՞ւ մարդիկ ականջ չեն դնում շարունակ տրվող նախազգուշացումներին։ Կա՞ արդյոք մեկը, որ կանգնած է այս ամենի հետևում։ Ո՞վ է իրականում ղեկավարում աշխարհը։ Այս հարցերի պատասխանները գուցե զարմացնեն ձեզ։