Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյոք կյանքն ունի՞ իրական իմաստ

Արդյոք կյանքն ունի՞ իրական իմաստ

Արդյոք կյանքն ունի՞ իրական իմաստ

«ԱՐԴՅՈՔ կյանքն ունի՞ իրական իմաստ»։ Բազմաթիվ մարդիկ ուզում են իմանալ այս հարցի պատասխանը։ Եվ անկախ այն բանից, թե ինչ տեսակետ ունեն կյանքի հանդեպ, շատերը չեն կարող խուսափել մի զգացումից, որը ավստրալիացի նյարդաբան Վիկտոր Ֆրանքլը կոչեց «անիմաստություն և ունայնություն»։

Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են սարսափելի ու սրտակեղեք պայմաններում։ Ամեն օր նրանք բախվում են դառը իրականությանը՝ աղքատություն, հիվանդություններ, դաժան բռնություն և ճնշումներ։ Իրոք որ, նրանց կյանքը «տագնապներով լի» է. նույն համոզվածությունն ուներ հնում ապրած Հոբը (Հոբ 14։1)։ Այդ մարդկանց միակ նպատակը ևս մեկ օր գոյատևելն է։

Միլիոնավոր այլ մարդիկ նյութապես բարեկեցիկ կյանք են վարում։ Թվում է, թե նրանք գոհացուցիչ կյանքով ապրելու համար ամեն ինչ ունեն։ Բայց նրանցից շատերը չեն կարողանում ուրախություն ստանալ կյանքից։ Ինչո՞ւ։ Քանի որ հաճախ նրանց փայփայած հույսերն ու երազանքները փշրվում են «նեղության ու տառապանքի»՝ անսպասելի ֆինանսական խնդիրների կամ սարսափելի դժբախտությունների պատճառով, ինչպես օրինակ՝ երեխայի մահն է (Սաղմոս 90։10

Մեկ այլ գործոն էլ կա, որ խորացնում է «անիմաստության և ունայնության» համատարած զգացումը։ Դա կյանքի չափազանց կարճատև լինելն է։ Շատերին պարզապես չի հետաքրքրում, թե ինչու է մարդ արարածը, որն օժտված է մեծ ներուժով, այսքան կարճ ապրում։ Նրանք չեն կարողանում ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ եթե նույնիսկ դժբախտությունը չի թակել իրենց դուռը, վաղ թե ուշ մահը կթակի (Ժողովող 3։19, 20

Մի՞թե կյանքը չի փոխելու իր հունը

Հին Իսրայելի Սողոմոն թագավորը տեսնում էր, թե ինչպես են իր օրերում ապրող մարդիկ, գործի դնելով իրենց ունակություններն ու կարողությունները, տքնաջան աշխատում՝ զբաղվում հողագործությամբ, շինարարությամբ, որպեսզի հոգան իրենց ընտանիքի կարիքները, ճիշտ ինչպես մենք ենք անում այսօր։ Ուստի նրա մեջ հարց ծագեց, թե որն է այս ամենի իմաստը։ Թագավորը եկավ հետևյալ եզրակացության. այն ամենը, ինչ անում են մարդիկ, «ունայնություն է և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 2։17

Սակայն մի՞թե Սողոմոն թագավորը մտածում էր, որ այն ամենը, ինչ անում է մարդը, միշտ է լինելու «ունայնություն և վազք՝ քամու հետևից»։ Ո՛չ։ Նա պարզապես նայում էր իրականության աչքերին, և տեսնում կյանքի իրական պատկերը այս անկատար աշխարհում։ Սակայն Աստծու Խոսքը վստահեցնում է, որ կյանքը միշտ այս հունով չի ընթանալու։

Ի՞նչը կօգնի վստահությամբ լցվելու այս խոսքերի հանդեպ։ Խնդրում ենք, ընթերցեք հաջորդ երկու հոդվածները, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչու է կյանքն այդքան անիմաստ թվում, ինչպես կշտկվի այս իրավիճակը և ինչպես կարող եք իրական իմաստով լցնել ձեր կյանքը նույնիսկ այսօր։