Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

3 Օգնություն ընդունեք ուրիշներից

3 Օգնություն ընդունեք ուրիշներից

Ի՞նչը կօգնի հասկանալու Աստվածաշունչը

3 Օգնություն ընդունեք ուրիշներից

Մի անգամ հետախույզ էդվարդ Ջոն էրը երկար ճանապարհորդություն կատարեց դեպի Նալարբոր հարթավայր (Ավստրալիա)։ Բնիկները նրան սովորեցրին ավազաթմբերից և էվկալիպտի ծառերից ջուր հավաքել։ Նրանց օգնությունն ընդունելու շնորհիվ էրը կենդանի մնաց։

ԱՅՍ օրինակը ցույց է տալիս, որ ցանկացած դժվար գործ ավարտին հասցնելու համար հարկավոր է դիմել ավելի փորձառու մեկի օգնությանը։ Ուստի երբ սկսում եք Աստվածաշունչ ընթերցել, հիշեք, որ դուք նույնպես օգնության կարիք ունեք։

Հիսուսը գիտեր, որ իր հետևորդները չեն կարող հասկանալ Աստվածաշունչը առանց ինչ–որ մեկի օգնության։ Մի անգամ նա «ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրությունների իմաստը» (Ղուկաս 24։45

Ո՞ւմ օգնությանը դիմել

Հիսուսը հանձնարարեց իր հետևորդներին օգնել ուրիշներին։ Իր համբարձվելուց առաջ նա պատվիրեց. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք՝.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ Քրիստոնյաների հիմնական գործը մարդկանց սովորեցնելն է։ Դա նշանակում է, որ նրանք պետք է բացատրեն մարդկանց, թե ինչպես կարող են Աստվածաշնչի սկզբունքները կիրառել իրենց կյանքում։ Ճշմարիտ քրիստոնյաներն օգնում են մարդկանց հասկանալու Աստծու Խոսքը։

Այս պատվերը տալուց որոշ ժամանակ անց մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Աստվածաշնչից տեղեկանում ենք մի եթովպացի բարձրաստիճան պաշտոնյայի մասին, որը կարդում էր «Եսայիա» մարգարեությունից մի հատված, սակայն չէր հասկանում իր կարդացածը։ Նա ընթերցում էր հետևյալ հատվածը. «Ինչպես մի ոչխար, նա մորթվելու բերվեց. և ինչպես մի գառ, որ ձայն չի հանում իր խուզողի առաջ, այնպես էլ նա բաց չի անում իր բերանը։ Նրան ստորացնելիս արդար դատաստանը նրանից վեր առնվեց։ Ո՞վ պիտի պատմի նրա սերնդի մասին մանրամասները, քանզի նրա կյանքը վեր է առնվում երկրից» (Գործեր 8։32, 33; Եսայիա 53։7, 8

Երբ եթովպացի պաշտոնյան հանդիպեց Փիլիպպոս անունով մի փորձառու քրիստոնյայի, որը լավատեղյակ էր Գրություններին, հարցրեց. «Ո՞ւմ մասին է ասում սա. ի՞ր մասին, թե՞ մեկ ուրիշի» (Գործեր 8։34)։ Այս եթովպացին արդեն մատուցել էր իր երկրպագությունը և վերադառնում էր Երուսաղեմից։ Պաշտոնյան հավանաբար աղոթել էր առաջնորդության համար։ Ակներևաբար, Գրություններից այդ հատվածը նա կարդում էր, որպեսզի ավելի շատ բան իմանա։ Սակայն չէր կարողանում հասկանալ։ Ուստի խոնարհաբար օգնություն խնդրեց Փիլիպպոսից։ Վերջինիս տված բացատրությունը այնքան ուրախացրեց եթովպացի պաշտոնյային, որ նրա մեջ քրիստոնյա դառնալու ցանկություն առաջացավ (Գործեր 8։35–39

Եհովայի վկաները շարունակում են այն գործը, որը կատարում էին Փիլիպպոսը և առաջին դարի մյուս քրիստոնյաները։ Ավելի քան 235 երկրներում նրանք պատրաստակամորեն օգնում են մարդկանց հասկանալու, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։ Սուրբ գրքի վրա հիմնված հատուկ ձեռնարկով առաջարկում են ուսումնասիրել Աստծու Խոսքը և իմանալ Նրա տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ * (տե՛ս  «Աստվածաշնչյան հարցերի գոհացուցիչ պատասխաններ» շրջանակը)։

«Իմ բոլոր հարցերին գոհացուցիչ պատասխան տրվեց»

Ստիվենը, Բալբանեռան և Ջոանը, որոնց մասին խոսվեց առաջին հոդվածում, Եհովայի վկաների օգնությամբ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ստիվենը ասում է. «Ես զարմացա, երբ իմացա, որ ինձ հուզող հարցի պատասխանը կարող եմ գտնել՝ Աստվածաշնչից ընդամենը մի քանի համար կարդալով։ Նախկինում ինձ ոչ ոք չէր ասել այդ մասին։ Մեծ թեթևացում զգացի, երբ իմացա, որ Աստվածաշունչը կարող է պատասխանել տարբեր հարցերի»։

Բալբանեռան ասում է. «Այն, ինչ իմացա Եհովայի վկաների օգնությամբ, շատ պարզ էր և տրամաբանական։ Գրվածին հավատում ես ոչ թե զուտ այն պատճառով, որ «եկեղեցին» է այդպես ասում, այլ որ ամեն բան իր տրամաբանական բացատրությունն ունի»։ Իսկ Ջոանը պատմում է. «Երբ իմ բոլոր հարցերին գոհացուցիչ պատասխան տրվեց Աստվածաշնչից, խոր հարգանքով լցվեցի Հեղինակի հանդեպ։ Նա գիտեր, որ մարդիկ բազում հարցեր են ունենալու, ուստի դրանց պատասխանները արձանագրել է տվել իր Խոսքում»։

Ճանաչո՞ւմ եք Եհովայի վկաներից որևէ մեկին։ Դուք կարող եք խնդրել նրան ցույց տալ ձեզ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Իսկ եթե չունեք ծանոթ Եհովայի վկա, կարող եք գրել 4–րդ էջում նշված հասցեներից մեկով։ Աստծու սուրբ ոգու, ճիշտ մտայնության և փորձառու ուսուցչի օգնության շնորհիվ դուք հեշտությամբ կհասկանաք Աստծու Խոսքը։

[ծանոթագրություն]

^ պարբ. 10 Եհովայի վկաների կողմից հրատարակված «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը օգնում է շատերին ուսումնասիրելու Աստվածաշունչը թեմատիկ կարգով։

[շրջանակ/ նկար 8–րդ էջի վրա]

 Աստվածաշնչյան հարցերի գոհացուցիչ պատասխաններ

Թեմաներ, որոնք կարող եք քննարկել Եհովայի վկաների հետ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։

• Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

• Որտե՞ղ են գտնվում մահացածները

• Արդյո՞ք «վերջին օրերում» ենք ապրում

• Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը

• Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել

[նկարներ 7–րդ էջի վրա]

Աստվածաշունչը հասկանալու համար աղոթեք Աստծուն սուրբ ոգու մասին, կարդացեք ճիշտ մտայնությամբ և ընդունեք ուրիշների օգնությունը