Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ինչո՞ւ է Եսայիա 30։21–ում ասվում, թե Եհովայի խոսքը լսվում է «քո ետեւից», եթե նախորդ համարից երևում է, որ Եհովան առջևում է։ Այնտեղ գրված է. «Քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին [«Մեծ Խրատողին», ՆԱ]»։

Եսայիա 30։20, 21–ում մենք կարդում ենք. «Քո ուսուցիչները [«Մեծ Խրատողը», ՆԱ] այլ եւս ետ չ[ի] քաշուելու, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին [«Մեծ Խրատողին», ՆԱ]։ Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք»։

Եթե ընթերցողը բառացի դիտի այս տեքստը, նա այնպես կհասկանա, թե Եհովան՝ Մեծ Խրատողը, գտնվում է իր առջևում, բայց ինքը ետևից է լսում Նրա ձայնը։ Սակայն այստեղ փոխաբերական լեզու է գործածված, և մենք այդպես էլ պետք է դիտենք այն։

Կարդալով 20–րդ համարը՝ պատկերացնում ենք մի ծառայի, որը պատրաստ է ծառայելու իր տիրոջը, և ամենայն պատրաստակամությամբ սպասում է նրա հրահանգներին։ Այդ ծառայի նման, որ աչալրջությամբ հետևում է իր տիրոջ ձեռքի շարժումներին, որպեսզի տեսնի թե ինչ է նրա կամքը՝ Եհովայի ժողովուրդը այսօր ուշադրությամբ իր աչքերը հառած սպասում է Աստվածաշնչով հիմնավորված այն հրահանգներին, որ Եհովան տալիս է իր երկրային կազմակերպության միջոցով (Սաղմոս 123։1, 2)։ Այո՛, նրանք պատրաստ են հետևելու այն առաջնորդությանը, որ Եհովան տալիս է «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով (Մատթէոս 24։45–47

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն «խօսք»–ի մասին, որ Աստծո ծառաները լսում են իրենց ետևից։ Տրամաբանական է եզրակացնել, որ դա անցյալում ասված Աստծո խոսքերն են։ Այդ խոսքերը արձանագրված են Աստծո գրավոր Խոսքի մեջ, և մեզ համար դրանց նշանակությունը հասկանալի է դառնում «հաւատարիմ ու իմաստուն տնտես[ի]» միջոցով (Ղուկաս 12։42)։ Մեր օրերում Աստծո ծառաները լսում են Նրա խոսքը՝ ջանասիրաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը և իրենց կյանքում կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները «հավատարիմ և իմաստուն ծառայի», կամ «հավատարիմ ու իմաստուն տնտեսի» պատրաստած գրականության միջոցով։ Վստահելով և ուշադրությամբ հետևելով Մեծ Խրատողից եկած ժամանակահարմար առաջնորդությանը, ինչպես նաև ուսումնասիրելով դարեր առաջ գրված Աստծո Խոսքը՝ Աստծո ծառաները փոխաբերական իմաստով տեսնում են Նրան իրենց առջևում և իրենց ետևից լսում են Նրա ձայնը (Հռովմայեցիս 15։4