Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ եք օգնել մարդկանց՝ անկախ նրանց տարիքից, ազգությունից և կրոնական պատկանելությունից

Կարիքի մեջ լինողին օգնողը օրհնվում է Աստծուց

Կարիքի մեջ լինողին օգնողը օրհնվում է Աստծուց

Աշխարհում բազմաթիվ մարդիկ սննդի և կացարանի կարիք ունեն։ Ոմանք էլ կարիք ունեն հույսի, որ ապագան լուսավոր է լինելու։ Աստված ուզում է, որ օգնենք կարիքի մեջ լինող այդ մարդկանց, ուստի երբ ջանում ենք դա անել, նա օրհնում է մեզ։

ՍՈՒՐԲ ԳՐՔՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է

«Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան» (ԱՌԱԿՆԵՐ 19։17)

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՕԳՆԵԼ ԿԱՐԻՔԻ ՄԵՋ ԼԻՆՈՂԻՆ

Հիսուսի պատմած առակներից մեկը հստակ պատասխանում է այս հարցին։ Առակը մի մարդու մասին է, որի վրա ավազակներ են հարձակվում և նրան կիսամեռ թողնելով՝ հեռանում են։ Բայց մի բարի անցորդ, տեսնելով ծանր վիրավոր այդ մարդուն, կանգ է առնում և օգնում է նրան՝ հաշվի չառնելով, որ վիրավորը այլազգի է (Ղուկաս 10։29–37

Այս բարի անցորդը կոնկրետ քայլեր ձեռնարկեց տուժածի ցավը թեթևացնելու համար. նա ոչ միայն առաջին բուժօգնություն ցուցաբերեց, այլև հոգաց այդ մարդու նյութական կարիքները։

Ի՞նչ ենք սովորում այս առակից։ Այն, որ պետք է մեր ձեռքից եկած ամեն բան անենք կարիքի մեջ լինողներին օգնելու համար (Առակներ 3։27)։ Սուրբ Գրքում գրված է, որ Աստված շուտով վերջ է դնելու աղքատությանն ու տառապանքին։ Բայց գուցե հարցնեք՝ երբ և ինչպես է նա անելու դա։ Հաջորդ հոդվածից կիմանաք, թե սիրառատ Արարիչը ինչ օրհնություններ է պատրաստել ձեզ համար։