Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԻՏԱՐԱՆ № 1 2018 | Աստվածաշունչը գործնակա՞ն է մեր օրերում

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳՈՐԾՆԱԿԱ՞Ն Է ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Գերժամանակակից տեխնոլոգիաների այս դարում, երբ մարդկանց այսքան շատ տեղեկություններ են հասանելի, արդյոք Աստվածաշունչը կարո՞ղ է գործնական համարվել, թե՞ այն հնացած գիրք է։ Աստվածաշունչն ասում է.

«Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16

«Դիտարանի» այս համարում խոսվում է այն մասին, թե արդյոք Աստվածաշունչը իսկապես կարող է առաջնորդություն տալ կյանքի բոլոր բնագավառների համար։

 

Աստվածաշնչի խորհուրդները գործնակա՞ն են մեր օրերում

Ամեն րոպե թարմացվող այս առատ տեղեկությունների առկայության դեպքում մի՞թե արժե առաջնորդության համար դիմել Աստվածաշնչին, որի վերջին խոսքերը գրվելուց մոտ 2000 տարի է անցել։

Աստվածաշնչյան սկզբունքներ. իմաստություն, որը երբեք չի հնանում

Նոր հայտնագործությունների լույսի ներքո Աստվածաշունչը չի դարձել ժամանակավրեպ։ Այնտեղ գրված խորհուրդները այնպիսի սկզբունքների և արժեքների վրա են հիմնված, որոնք գործնական են և երբեք չեն հնանում։

Ժամանակավրե՞պ, թե ժամանակից էլ առաջ

Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, բայց իր ժամանակների համար զարմանալիորեն առաջադեմ գիտական տեղեկություններ է պարունակում։

1 Օգնում է խուսափել խնդիրներից

Տեսեք, թե Աստծու իմաստությունն ինչպես է օգնում մարդկանց խուսափել կյանքի ամենածանր խնդիրներից։

2 Օգնում է լուծել խնդիրները

Աստվածաշունչը իմաստություն է տալիս, որ հաղթահարենք նույնիսկ տևական և վհատեցնող խնդիրները, ինչպիսիք են չափից շատ մտահոգվելը, հետաձգելու սովորությունը և միայնության զգացումը։

3 Օգնում է դիմանալ, երբ խնդիրն անլուծելի է

Ի՞նչ կարելի է այն դեպքում, երբ խնդիրն անլուծելի է, կամ դրանից հնարավոր չէ խուսափել. օրինակ՝ երբ քրոնիկ հիվանդ եք կամ հարազատ եք կորցրել։

Աստվածաշունչը և ձեր ապագան

Աստծու Խոսքը կարող է օգնել մեզ հաղթահարելու անմիջապես մեր առջև ծառացած խոչընդոտները, այսինքն՝ առօրյա կյանքում հանդիպող խնդիրները, որոնց բոլորն են բախվում այս փոփոխական աշխարհում։ Այն նաև լուսավորում է մեր ապագան։

Ի՞նչ եք կարծում

Ի՞նչ են ասում ոմանք, իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը այդ մասին