Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը միջռասայական ամուսնության մասին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը միջռասայական ամուսնության մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստված հավանություն է տալիս տարբեր ռասաներին պատկանող տղամարդու և կնոջ ամուսնությանը, քանի որ նրա համար բոլոր ռասաները հավասար են։ Աստվածաշունչն ասում է. «Աստված կողմնակալ չէ» (Գործեր 10:34, 35

 Նկատի առ աստվածաշնչյան այլ սկզբունքներ, որոնք առնչվում են տարբեր ռասաների հավասարությանը և ամուսնությանը։

Բոլոր ռասաները սերել են մեկից

 Մարդկության նախածնողները եղել են Ադամը՝ առաջին տղամարդը, և Եվան՝ նրա կինը, որին Աստվածաշունչը կոչում է «բոլոր ապրողների մայր» (Ծննդոց 3:20)։ Դա է պատճառը, որ Աստվածաշնչում ասվում է. «[Աստված] մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը» (Գործեր 17:26)։ Անկախ իրենց ռասայից՝ բոլոր մարդիկ մի մեծ ընտանիք են։ Իսկ ինչպես վարվել, եթե շրջապատում ռասայական խտրականությունը կամ մարդկանց դասակարգումը սովորական բան է։

«Իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա»

 Ճիշտ է, միջռասայական ամուսնությունը Աստծու համար ընդունելի է, սակայն ոչ բոլորն են նույն կերպ նայում այս հարցին (Եսայիա 55:8, 9)։ Եթե դու պատրաստվում ես ամուսնանալ այլ ռասայի պատկանող անձնավորության հետ, ապա կարևոր է, որ միասին քննարկեք հետևյալ հարցերը։

  •   Ինչպե՞ս եք դիմագրավելու ընտանիքի կամ շրջապատի ճնշումներին։

  •   Ինչպե՞ս եք օգնելու ձեր երեխաներին դիմագրավել կանխակալ վերաբերմունքին։

 Այս հարցերի շուրջ իրար հետ խորհրդակցելը կարող է օգնել ձեզ երջանիկ լինել ամուսնական կյանքում (Առակներ 13:10; 21:5