Օլեգ Սիրոտկին

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՅԻՍԻ 30, 2025
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ — ԵՂԲԱՅՐՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | «Այն, ինչ անում եմ հիմա, շատ կարևոր է»

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ — ԵՂԲԱՅՐՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ Է | «Այն, ինչ անում եմ հիմա, շատ կարևոր է»

2025 թ. մայիսի 30-ին Տամբովի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Օլեգ Սիրոտկինին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Նա կալանավորվեց անմիջապես դատարանի դահլիճից։

Տվյալներ

Օլեգի օրինակը կենդանի ապացույց է, որ երբ անհատը Եհովայի հանդեպ ամուր հավատ է ունենում, «վատ լուրերից.... չի վախենում։ Նրա սիրտը հաստատուն է, վստահությամբ է լցված Եհովայի հանդեպ» (Սաղմոս 112։7

Ժամանակագրություն

  1. Մարտ 2021

    Օլեգին սկսեցին առանց նրա իմացության հետևել։ Նրա հյուրասենյակում ձայնագրող սարք տեղադրեցին, ինչպես նաև հետևում էին, թե ինչ գործողություններ է անում իր համակարգչով։

  2. Սեպտեմբերի 14, 2021

    Քրեական գործ հարուցվեց։

  3. Սեպտեմբերի 21, 2021

    Խուզարկվեց տունը։ Ոստիկանները առգրավեցին նրա համակարգիչը և անձնական նշումները, ապա դրանք նրա դեմ օգտագործեցին որպես իրեղեն ապացույց։

  4. Հոկտեմբերի 22, 2021

    Ավտոմեքենան արգելանքի տակ դրվեց։

  5. Ապրիլի 11, 2022

    Սկսվեց դատաքննությունը։