Ավետարան ըստ Հիսուսի
Այս ազդեցիկ տեսաշարը դիտելով՝ ավելին իմացեք Աստծու Որդու և մարդկության Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մասին։
Մաս 1։ Ճշմարիտ լույս՝ աշխարհի համար
Մարդկությունն ինչպե՞ս կազատվի Ադամի պատճառով առաջ եկած մեղքից։ Փրկության միակ հույսը Մեսիան է։
Մաս 2. «Սա իմ սիրելի Որդին է»
Հովհաննես Մկրտիչը ճանապարհ է պատրաստում Մեսիայի համար։ Տես, թե ինչ զարմանահրաշ իրադարձություններ են տեղի ունենում, որոնցով նշանավորվում է երկրի վրա Հիսուսի ծառայության սկիզբը։
Մաս 3։ «Ես հենց նա եմ»
Հիսուսը Նիկոդեմոսին, սամարուհուն և Նազարեթի բնակիչներին հայտնում է, որ ինքն է Մեսիան, սակայն անկեղծ սիրտ ունեցող շատ քիչ մարդիկ են ընդունում նրան։ Հիսուսը մի նշանակալից հրաշք է կատարում, որից հետո հրավիրում է խոնարհ ձկնորսներին հետևելու իրեն։

