Ավետարան ըստ Հիսուսի
Այս ազդեցիկ տեսաշարը դիտելով՝ ավելին իմացեք Աստծու Որդու և մարդկության Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մասին։
«Ավետարան ըստ Հիսուսի». տեսաշարի ամփոփ նկարագրություն
Դիտեք Հիսուս Քրիստոսի մասին այս ազդեցիկ տեսաշարը, որը կյանքի է կոչում Ավետարանները։
ՄԱՍ 1
Ճշմարիտ լույս՝ աշխարհի համար
Հովսեփին ու Մարիամին պատիվ է ընձեռվում մեծացնել մարդկության պատմության ամենայուրահատուկ երեխային՝ Հիսուսին։
ՄԱՍ 2
«Սա իմ սիրելի Որդին է»
Հովհաննես Մկրտիչը հայտնում է Մեսիայի գալստի մասին։ Հիսուսը սկսում է իր ծառայությունը։
ՄԱՍ 3
«Ես հենց նա եմ»
Հիսուսը սովորեցնում է Նիկոդեմոսին, սամարացի կնոջը և Նազարեթի բնակիչներին, բայց նրանք տարբեր կերպ են արձագանքում։
ՄԱՍ 4
«Հենց դրա համար եմ եկել»
Հիսուսը բուժում է հիվանդների, դևեր է հանում, մարդկանց օգնում է աշակերտ դառնալ և ընտրում է 12 առաքյալներին։
ՄԱՍ 5
«Նրա ուսուցանելուց ժողովուրդն ապշել էր»
Մի մեծ բազմության բուժելուց հետո Հիսուսը ներկայացնում է իր հայտնի Լեռան քարոզը։
ՄԱՍ 6
«Դո՞ւ ես նա, որ պետք է գար»
Հիսուսը հարություն է տալիս այրու որդուն, սովորեցնում պարզ օրինակների ու առակների միջոցով և բացահայտում իրեն լսողների իրական մղումները։
«Ավետարան ըստ Հիսուսի» տեսաշարի անոնս
Դիտեք Ավետարանները կյանքի կոչող այս ոգևորիչ տեսաշարի անոնսը։

