Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW LIBRARY

Սկսենք օգտագործել JW Library–ն—iOS

Սկսենք օգտագործել JW Library–ն—iOS

Բարի գալուստ JW Library։ Այս հավելվածը նախատեսված է Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու համար։ Դուք կարող եք օգտվել հավելվածի հիմնական ֆունկցիաներից՝ սեղմելով էկրանի ներքևում գտնվող կոճակները։

Աստվածաշունչ

Աստվածաշունչ բաժնում կարող եք ընթերցել Աստվածաշունչը և ավելացնել տարբեր թարգմանություններ։ Սեղմեք աստվածաշնչյան գիրքը, հետո գլուխը այն ընթերցելու համար։ Այդ գլխին վերաբերող ծանոթագրությունները, զուգահեռ հղումները և զուգահեռ թարգմանությունները կերևան Ուսումնասիրության հատվածում։

 Աստվածաշնչյան գրքերի ցուցակին վերադառնալու համար կրկին սեղմեք Աստվածաշունչ։

Հրատարակություններ

Հրատարակություններ բաժնում կարող եք տեսնել աուդիո, վիդեո և տեքստային հրատարակություններ։ Սեղմեք հրատարակությունը, հետո հոդվածը այն ընթերցելու համար։ Սեղմեք մեջբերված համարի վրա և կտեսնեք այն Ուսումնասիրության հատվածում։ Սեղմեք հղման վրա Ուսումնասիրության հատվածում, և այդ համարը կբացվի Աստվածաշնչում։

 Հրատարակությունների ցուցակին վերադառնալու համար կրկին սեղմեք Հրատարակություններ։

Օրվա խոսք

Սեղմեք Օրվա խոսք այդ օրվա խոսքը տեսնելու համար։

 Հանդիպումներ

Սեղմեք Հանդիպումներ տեսնելու համար ընթացիկ հանդիպման հրատարակությունները։

 Օնլայն

Օնլայն բաժնում մեր պաշտոնական կայքերի հղումներն են։

 Նոր ֆունկցիաներ

Հավաստիացեք, որ ունեք JW Library հավելվածի բոլոր վերջին ֆունկցիաները՝ ձեր սարքը միշտ թարմացնելով։

Լավ կլինի ունենալ iOS–ի վերջին տարբերակը ձեր սարքի համար։ Ավելին իմանալու համար տեսեք հետևյալ հղումը՝ https://support.apple.com/en-us/HT204204։

Կարող եք նաև միացնել հավելվածների ավտոմատ նորացումը ձեր սարքի կարգավորումներում։ Ավելին իմանալու համար տեսեք հետևյալ հղումը՝ https://support.apple.com/en-us/HT202180։