Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW LIBRARY

Ընդգծել տեքստը—iOS

Ընդգծել տեքստը—iOS

JW Library–ում հրատարակությունները կարդալիս և ուսումնասիրելիս, կարող եք ընդգծել բառերը կամ արտահայտությունները։

Հետևելով այստեղ բերված ցուցումներին կարող եք.

 Ընդգծել տեքստը

Տեքստը ընդգծելու երկու ձև կա։

Հպեք և պահեք բառը այն ընտրելու համար։ Կարող եք օգտվել բռնակներից ընտրված տիրույթը փոփոխելու համար։ Բացված համատեքստի մենյուում, սեղմեք Ընդգծել կոճակը, հետո ընտրեք գույնը տեքստը ընդգծելու համար։

Բառը կամ արտահայտությունը մի շարժումով ընդգծելու համար, հպեք տեքստին, պահեք և հետո քաշեք։ Քաշելու ընթացքում տեքստը կընդգծվի։ Երբ վերջացնեք ընդգծելը, կհայտնվի համատեքստի մենյուն։ Կարող եք մենյուից փոխել գույնը կամ էլ ջնջել ընդգծումը։

 Փոփոխել ընդգծումը

Ընդգծված տեքստի գույնը փոխելու համար հպեք ընդգծված տեքստին և ընտրեք նոր գույն։ Ընդգծումը ջնջելու համար հպեք ընդգծված տեքստին, հետո սեղմեք Ջնջել կոճակը։

Այս ֆունկցիաները ներառվել են 2015թ. նոյեմբերին թողարկված JW Library 1.6–ում, որը համատեղելի է iOS 7.0 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսենք օգտագործել JW Library–ն— iOS» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։