Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

JW LIBRARY

Որոնել Աստվածաշնչում կամ հրատարակության մեջ​—Android

Որոնել Աստվածաշնչում կամ հրատարակության մեջ​—Android

JW Library-ում որոնում կատարելու հնարավորություն կա։ Այն թույլ է տալիս որոնել ցանկացած բառ կամ արտահայտություն Աստվածաշնչում և հրատարակությունների մեջ։

Հետևելով այստեղ բերված ցուցումներին՝ կարող եք.

 Որոնել Աստվածաշնչում

Դուք կարող եք որոնել բառ կամ արտահայտություն Աստվածաշնչում։

Բաց Աստվածաշնչում որևէ բառ կամ արտահայտություն գտնելու համար սեղմեք Որոնել կոճակը, հետո տպեք բառը կամ արտահայտությունը, որն ուզում եք գտնել։ Տպելիս կտեսնեք առաջարկներ։ Սեղմեք առաջարկի վրա կամ էլ սեղմեք ստեղնաշարի Որոնել կոճակը արդյունքները տեսնելու համար։

Ամենաշատ հանդիպողներ դասավորության դեպքում սկզբում երևում են առավել հաճախ օգտագործվող համարները, որոնք համապատասխանում են ձեր որոնմանը։ Բոլոր համարները դասավորության դեպքում որոնմանը համապատասխան բոլոր համարները դասավորված են ըստ Աստվածաշնչի գրքերի հերթականության։ Հոդվածներ բաժնում կերևան համապատասխան հոդվածները Աստվածաշնչի նախաբանից և հավելվածներից։

Եթե մուտքագրել եք արտահայտություն, նշեք Կոնկրետ արտահայտությունը քառակուսին տեսնելու համար միայն այն արդյունքերը, որոնցում ճշգրտորեն հանդիպում է փնտրվող արտահայտությունը։

 Որոնել հրատարակության մեջ

Դուք կարող եք որոնել բառ կամ արտահայտություն հրատարակության մեջ, որն ընթերցում եք։

Բաց հրատարակությունում սեղմեք Որոնել կոճակը և տպեք այն բառը, որը ուզում եք գտնել։ Տպելիս կտեսնեք առաջարկներ։ Սեղմեք առաջարկի վրա կամ էլ ստեղնաշարի Որոնել կոճակը արդյունքները տեսնելու համար։

Եթե մուտքագրել եք արտահայտություն, նշեք Կոնկրետ արտահայտությունը քառակուսին տեսնելու համար միայն այն արդյունքերը, որոնցում ճշգրտորեն հանդիպում է փնտրվող արտահայտությունը։

 Որոնել թեմա

Եթե բեռնել եք «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանը, կարող եք որոնել Ըմբռնման թեմաներ։ Դա հնարավոր է անել, երբ կարդում եք Աստվածաշունչը կամ որևէ հրատարակություն։

Սեղմեք Որոնել կոճակը, տպեք այն թեման, որն ուզում եք գտնել։ Առաջարկների ցուցակում կտեսնեք նաև համապատասխան թեմաները հանրագիտարանից։ Սեղմեք թեմայի վրա այն բացելու համար։

Այս ֆունկցիաները ներառվել են 2014թ. հոկտեմբերին թողարկված JW Library 1.3.4–ում, որը համատեղելի է Android 2.3 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսենք օգտագործել JW Library–ն—Android» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։