Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW LIBRARY

Ընտրակայել ընթերցանության հնարավորությունները —Android

Ընտրակայել ընթերցանության հնարավորությունները —Android

JW Library հավելվածում նախատեսված են մի շարք հնարավորություններ ձեր ընթերցանությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս ֆունկցիաները գտնվում են հավելվածի վահանակում էկրանի վերևում, երբ կարդում եք ինչ–որ գլուխ կամ հոդված։

Ֆունկցիաներից որոշները տեսնելու համար պետք է սեղմել Ավելին կոճակը հավելվածի վահանակում։

Հետևելով այստեղ տրված ցուցումներին՝ կարող եք՝

 Փոխել լեզուն

Կարող եք փոխել այն գլխի կամ հոդվածի լեզուն, որն ընթերցում եք։

  • Սեղմեք Լեզուներ կոճակը տեսնելու համար բոլոր լեզուները, որոնցով առկա է տվյալ հրատարակությունը։ Այն լեզուները, որոնցից առավել հաճախ եք օգտվում, կլինեն ցուցակի վերևում։ Այստեղ կերևան նաև «Դիտարանի» պարզեցված թողարկումները։ Դուք նաև կարող եք փնտրել լեզուն՝ տպելով այն։

  • Այն լեզուների մոտ, որոնք ներբեռնված չեն, կլինի ամպի նշան։ Սեղմեք լեզուն հրատարակությունը բեռնելու համար։ Երբ հրատարակությունը բեռնվի, ամպի նշանը կանհետանա։ Նորից սեղմեք լեզուն հոդվածը կարդալու համար։

 Փոխել տեքստի կարգավորումները

Կարող եք ընտրել ձեզ հարմար տառաչափը։

Սեղմեք Տեքստի կարգավորումներ կոճակը, հետո տեղափոխեք սանդղակը տեքստը փոքրացնելու կամ մեծացնելու համար։ Ընտրված չափը կկիրառվի հավելվածի բոլոր հրատարակությունների վրա։

 Դիտել պատկերը կամ տեքստը

Որոշ հոդվածներ հնարավոր է դիտել և՛ պատկերային, և՛ տեքստային տեսքով։ Սեղմեք համապատասխան կոճակը մի տեսքից մյուսին անցնելու համար։

  • Դիտել պատկերը։ Պատկերային տեսքը ցույց է տալիս էջը այնպես, ինչպես որ այն տպված է։ Ոմանք նախընտրում են այս տեսքով դիտել, օրինակ՝ երգարանը, քանի որ երևում են նաև նոտաները։

  • Դիտել տեքստը։ Տեքստային տեսքի դեպքում աստվածաշնչյան համարները հղումներ են։ Դրանց վրա սեղմելով՝ կտեսնեք մեջբերումը՝ ձեր ընտրած տառաչափով։

 Բացել հետևյալ տեղում՝

Բացել հետևյալ տեղում՝ ֆունկցիան թույլ է տալիս դիտել ընթացիկ էջը այլ հավելվածներում։

Սեղմեք Բացել հետևյալ տեղում՝ կոճակը տեսնելու համար հնարավոր տարբերակները։ Օրինակ՝ կարող եք սեղմել Բացել Օնլայն գրադարանում՝ տեսնելու համար ընթացիկ էջը «Դիտարանի օնլայն գրադարանում»։

 Ընտրակայել Աստվածաշնչերը

Աստվածաշնչյան համարը հնարավոր է միաժամանակ բացել Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում։ Սեղմեք Ընտրակայել կոճակը ընտրելու համար, թե ձեր բեռնած Աստվածաշնչերից որոնք եք ուզում ընդգրկել ցուցակի մեջ։

Սեղմեք Ավելացնել կամ Հեռացնել կոճակները թարգմանությունները ներառելու կամ բացառելու համար։ Քաշեք Աստվածաշնչերը վերև կամ ներքև դրանք վերադասավորելու համար։

Տեսեք «Բեռնել և օգտագործել Աստվածաշնչերը—Android» իմանալու համար, թե ինչպես ավելացնել Աստվածաշնչեր JW Library–ում։

Այս ֆունկցիաները ներառվել են 2015թ. փետրվարին թողարկված JW Library 1.4–ում, որը համատեղելի է Android 2.3 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսենք օգտագործել JW Library–ն—Android» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։