Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW LIBRARY

Բեռնել և օգտագործել Աստվածաշնչերը—Android

Բեռնել և օգտագործել Աստվածաշնչերը—Android

JW Library –ն նախատեսված է Աստվածաշունչը ընթերցելու ու ուսումնասիրելու համար։

Հետևելով այստեղ բերված ցուցումներին՝ կարող եք բեռնել և օգտագործել Աստվածաշնչերը.

 Բեռնել Աստվածաշունչը

Դուք կարող եք բեռնել աստվածաշնչյան թարգմանությունները և կարդալ ու ուսումնասիրել դրանք օֆլայն։

  • Բացեք շրջագայման դարակը և սեղմեք Աստվածաշունչ՝ աստվածաշնչյան գրքերի ցուցակը տեսնելու համար։

  • Սեղմեք Լեզուներ կոճակը տեսնելու համար բոլոր առկա Աստվածաշնչերի ցուցակը։ Աստվածաշնչի այն թարգմանությունները, որոնցից առավել հաճախ եք օգտվում, կլինեն ցուցակի վերևում։ Դուք կարող եք նաև փնտրել ձեր ուզած թարգմանությունը՝ տպելով թարգմանության լեզուն կամ անունը։ Օրինակ՝ տպեք «int» գտնելու համար «Թագավորության տողացի թարգմանությունը» անգլերենով կամ «port» գտնելու համար պորտուգալերեն լեզվով բոլոր Աստվածաշնչերը։

  • Այն Աստվածաշնչերի մոտ, որոնք դեռ չեք բեռնել, կերևա ամպի նշան։ Սեղմեք Աստվածաշնչի վրա այն բեռնելու համար։ Երբ Աստվածաշունչը բեռնվի, ամպի նշանը կանհետանա։ Կրկին սեղմեք Աստվածաշնչի վրա այն կարդալու համար։

Եթե չեք գտնում ձեր ուզած թարգմանությունը, ապա փնտրեք որոշ ժամանակ անց։ Ժամանակի ընթացքում ավելի շատ թարգմանություններ կլինեն հավելվածում։

 Ջնջել Աստվածաշունչը

Դուք կարող եք ջնջել աստվածաշնչյան թարգմանությունը, եթե այլևս դրա կարիքը չունեք կամ էլ ուզում եք տեղ ազատել ձեր պահոցում։

Բացեք շրջագայման դարակը և սեղմեք և սեղմեք Աստվածաշունչ, հետո սեղմեք Լեզուներ կոճակը տեսնելու համար բոլոր առկա Աստվածաշնչերի ցուցակը։ Սեղմեք Ավելին կոճակը այն թարգմանության մոտ, որն ուզում եք ջնջել, հետո սեղմեք Ջնջել։

 Նորացնել Աստվածաշունչը

Ժամանակ առ ժամանակ այն թարգմանությունների համար, որ բեռնել եք, կարող են լինել նորացումներ։

Նորացված թարգմանության մոտ կհայտնվի թարմացման նշանը։ Երբ սեղմեք թարգմանության վրա, կհայտնվի հաղորդագրություն, որ առկա է նորացում։ Սեղմեք Բեռնել նորացնելու համար։ Սեղմեք Հետո ձեր ունեցած տարբերակը ընթերցելու համար։

Այս ֆունկցիաները ներառվել են 2015թ. փետրվարին թողարկված JW Library 1.4–ում, որը համատեղելի է Android 2.3 կամ ավելի նոր տարբերակների հետ։ Եթե չեք տեսնում այս ֆունկցիաները, խնդրում ենք հետևել «Սկսենք օգտագործել JW Library–ն—Android» ուղեցույցի Նոր ֆունկցիաներ ենթավերնագրի տակ գտնվող ցուցումներին։