JW LIBRARY
JW Library ֆունկցիաներ
JW Library հավելվածն a այնպես է կազմված, որ կարողանաք ավելի հետաքրքրացնել Աստվածաշնչի ձեր ընթերցանությունը և խոր անձնական ուսումնասիրություն անել։ Բեռնեք Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ, տեսանյութեր և աուդիո նյութեր, որ ցանկացած վայրում և ցանկացած պահի դրանք հասանելի լինեն ձեզ։
Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններ
Կարդացեք Աստծու Խոսքը և համեմատեք միևնույն միտքը Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում, որոնք առկա են հարյուրավոր լեզուներով։
Գրադարան, «Հրատարակություններ» բաժին
Բեռնեք գրքեր, գրքույկներ և տարբեր հոդվածներ ավելի քան 1 000 լեզվով, այդ թվում՝ ժեստերի ավելի քան 100 լեզվով։
«Տեսանյութ» և «Ձայնագրություն» բաժիններ
Վայելեք տարբեր ծրագրեր, այդ թվում՝ աստվածաշնչյան ուսմունքների վերաբերյալ տեսանյութեր, աստվածաշնչյան ելույթներ, վիդեոբեմադրություններ և տեսաշարեր։
Երաժշտություն
Լսեք երաժշտական բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ վոկալային, նվագախմբային և գործիքային կատարումներ։
Օրվա խոսք
Սկսեք ձեր օրը՝ կարդալով Աստվածաշնչյան համար և դրա վերաբերյալ օգտակար մտքեր։
Հանդիպումներ
Մեկ էջում կգտնեք միջշաբաթյա և շաբաթավերջի հանդիպումների բոլոր նյութերը։
Որոնում
Փնտրեք աստվածաշնչյան համարներ, նյութեր և թեմաներ։
Իմ գանձերը
Ընդգծեք մտքեր, ավելացրեք անձնական գրառումներ և խմբավորեք դրանք հավաքածուներում։
Շտեմարաններ
Ստեղծեք երաժշտությունների, տեսանյութերի, աուդիո նյութերի և նկարների շտեմարաններ և դասավորեք դրանք։
a JW Library-ն Եհովայի վկաների կողմից ստեղծված պաշտոնական հավելված է։

