Հայերեն
Ինչպես օգտվել շտեմարաններից
https://cms-imgp.jw-cdn.org/img/p/802013326/univ/art/802013326_univ_sqr_xl.jpg

JW LIBRARY

Ինչպես օգտվել շտեմարաններից

Ինչպես օգտվել շտեմարաններից

«Իմ գանձերը» բաժնում կարող եք ստեղծել տեսանյութերի, ձայնագրությունների և նկարների շտեմարաններ։ Օրինակ՝ կարող եք անել հետևյալը.

  • Ձեր սիրելի աստվածապետական երգերի շտեմարան ստեղծել։

  • Ծառայության համար տեսանյութեր և նկարներ խմբավորել։

  • Ձեր ելույթի համար նկարների շտեմարան պատրաստել և այն փոխանցել աուդիո/վիդեո համակարգը սպասարկող եղբայրներին։

 Ստեղծել և համալրել շտեմարանը

 Փոփոխել շտեմարանը

 Կտրել շտեմարանում պահված նյութը

 Փոխանցել շտեմարանը

 Դյուրանցման ստեղներ

 Ստեղծել և համալրել շտեմարանը

Ստեղծել շտեմարան

  1. Անցեք Իմ գանձերը > Շտեմարաններ։

  2. Ընտրեք Ավելացնել շտեմարան։

  3. Ընտրեք Ստեղծել շտեմարան կամ Ներմուծել շտեմարան։

    • Ստեղծել շտեմարան: Գրեք շտեմարանի անունը և ընտրեք Ստեղծել։

    • Ներմուծել շտեմարան: Օգտվելով ձեր սարքի ֆայլերի բրաուզերից՝ գտեք արդեն առկա շտեմարանը և ներմուծեք այն։

Շտեմարանին նյութեր ավելացնել

Հավելվածում առկա տեսանյութեր, երգեր և այլ ձայնագրություններ

  1. Որևէ նյութի վրա սեղմեք Ավելին կոճակը։

  2. Ընտրեք Ավելացնել շտեմարանին։

  3. Ընտրեք արդեն առկա որևէ շտեմարան կամ ընտրեք Ստեղծել շտեմարան՝ նյութը նոր շտեմարանի ավելացնելու համար։

Հավելվածում առկա նկարներ

  1. Ընտրեք նկարը։

  2. Ընտրեք Ավելացնել շտեմարանին։

  3. Ընտրեք արդեն առկա որևէ շտեմարան կամ ընտրեք Ստեղծել շտեմարան՝ նկարը նոր շտեմարանի ավելացնելու համար։

Այլ աղբյուրներից

Շտեմարանին կարող եք ավելացնել ցանկացած տեսանյութ, ձայնագրություն կամ նկար։

  1. Անցեք «Շտեմարաններ» հատված։

  2. Բացեք արդեն առկա շտեմարան։

  3. Ընտրեք Ներմուծել ֆայլը։

  4. Օգտվելով ձեր սարքի ֆայլերի բրաուզերից՝ գտեք նյութը և ներմուծեք այն։

 Փոփոխել շտեմարանը

Անվանափոխել

Ինչպես անվանափոխել շտեմարանը.

  • Եթե «Շտեմարաններ» հատվածում եք, տվյալ շտեմարանի վրա սեղմեք Ավելին կոճակը, ապա ընտրեք Անվանափոխել և գրեք նոր անունը։

  • Եթե բացել եք շտեմարանը, սեղմեք Անվանափոխել կոճակը և գրեք նոր անունը։

Ինչպես անվանափոխել շտեմարանի նյութերը.

  1. Շտեմարանի նյութի վրա սեղմեք Ավելին կոճակը։

  2. Ընտրեք Անվանափոխել և գրեք նոր անունը։

Շտեմարանի ներսում վերադասավորել նյութերը

  • Վերադասավորելու համար ընտրեք և տեղաշարժեք նյութը շտեմարանի ներսում։

Փոխել մեկնարկի գործողությունը

Երբ շտեմարանից նյութ եք բացում, այն սկսում է լռելյայն նվագարկել։ Կարող եք փոխել մեկնարկի գործողությունը ծրագրի «Կարգավորումներ» բաժնում՝ ընտրելով Միացնել կամ Դադար տարբերակներից մեկը։

Փոխել ավարտի գործողությունը

Նյութի նվագարկման ավարտից հետո կատարվող գործողությունը փոխելու համար արեք հետևյալը.

  1. Սեղմեք Ավարտի գործողություն կոճակը։

  2. Ընտրեք ձեր նախընտրած ավարտի գործողությունը։

Ավարտի լռելյայն գործողությունը Շարունակել տարբերակն է։ Կարող եք մեկ այլ տարբերակ ընտրել «Կարգավորումներ» բաժնից։

Ավարտի գործողություն

Ֆունկցիա

Շարունակել

Անցում է կատարվում շտեմարանի հաջորդ նյութին

Կանգնեցնել

Վերադարձ է կատարվում շտեմարանի նյութերի ցանկ

Սառեցնել

Ընտրված նյութի նվագարկման ավարտից հետո անցում չի կատարվում հաջորդ նյութին

Կրկնել

Նույն նյութը կրկին նվագարկվում է

 Կտրել շտեմարանում պահված նյութը

Կտրել ֆունկցիան հնարավորություն է տալիս նվագարկել տեսանյութի կամ աուդիո ֆայլի ընտրված հատվածը։

  1. Շտեմարանի նյութի վրա սեղմեք Ավելին կոճակը, այնուհետև՝ Կտրել կոճակը։

    Եթե նյութը արդեն նվագարկվում է, ընտրեք Կարգավորումներ կոճակը, որից հետո՝ Կտրել կոճակը։

  2. Տեղափոխեք մեկնարկի և ավարտի բռնակները՝ կոնկրետ հատված ընտրելու համար։

    Ընտրված հատվածը ավելի մանրակրկիտ կարգավորելու համար սեղմեք և սեղմած պահեք մեկնարկի կամ ավարտի բռնակները։

  3. Սեղմեք Նվագարկել կոճակը՝ կտրված հատվածի նախադիտման համար։

 Փոխանցել շտեմարանը

Կարող եք շտեմարանը ուղարկել ուրիշներին՝ օգտվելով Փոխանցել ֆունկցիայից։

  • Եթե «Շտեմարաններ» բաժնում եք, անհրաժեշտ շտեմարանի վրա սեղմեք Ավելին կոճակը, ապա՝ Փոխանցել, ինչից հետո ընտրեք փոխանցման եղանակներից մեկը։

  • Եթե արդեն բացել եք շտեմարանը, ընտրեք Փոխանցել կոճակը և ընտրեք փոխանցման եղանակներից մեկը։

 Դյուրանցման ստեղներ

Դյուրանցման ստեղները հնարավորություն են տալիս տեղափոխվել մի շտեմարանից մյուսը։

Windows

macOS

Շտեմարանի նախորդ նյութը

Page Up ստեղն

Function (fn) ստեղն-վերևի սլաք

Շտեմարանի հաջորդ նյութը

Page Down ստեղն

Function (fn) ստեղն-ներքևի սլաք