Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Ընտրել լեզուն Հայերեն

JW LIBRARY SIGN LANGUAGE

JW Library Sign Language Features

JW Library Sign Language Features

JW Library Sign Language (ժեստերի լեզվով) ծրագրային հավելվածը Եհովայի վկաների ստեղծած պաշտոնական հավելված է, որը բեռնում, դասավորում և ցուցադրում է ժեստերի լեզվով տեսանյութեր, որոնք առկա են jw.org կայքում։

Դիտեք Աստվածաշնչի և այլ հրատարակությունների տեսանյութեր ժեստերի լեզվով։ Բեռնեք դրանք ձեր մոբայլ սարքում, որպեսզի կարողանաք դիտել դրանք, նույնիսկ երբ ձեր սարքը միացած չէ ինտերնետին։ Գունավոր պատկերները, շրջագայման (նավիգացիոն) և տեսանյութերի նվագարկման պարզ հնարավորությունները հաճելի կդարձնեն հավելվածից օգտվելը։

 

Պարզ շրջագայում (նավիգացիա)

Աստվածաշունչ էջը հնարավորություն է տալիս ձեզ դիտել Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության արդեն թողարկված առանձին գրքերը։ Դուք կարող եք նաև դիտել առանձին համարներ, որոնք դեռևս չեն թողարկվել որպես «Նոր աշխարհ» թարգմանության մաս, այլ պատրաստվել են որպես այլ հրատարակություններում մեջբերված հատված։ Publications (գրադարան) էջի վրա ցուցադրում են այլ հրատարակություններ և ֆիլմեր, որոնք մատչելի են jw.org կայքում։

 

Մեջբերված սուրբգրային համարի դիտում

Տեսագրված հրատարակությունը դիտելիս հպեք Աստվածաշունչ կոճակը։ Տեսանյութի ցուցադրումը կկանգնի, մինչ դուք կբացեք մեջբերված սուրբգրային համարը և կդիտեք այն։ Այնուհետև վերադարձեք Publications (գրադարան) էջ՝ շարունակելու համար տեսագրված հրատարակության դիտումը։

Տեսանյութերի բեռնում

Այն տեսանյութերի մոտ, որոնք դուք չեք բեռնել, կերևա ամպի նշան։ Հպիր տեսանյութի վրա jw.org կայքից այն բեռնելու համար։ Հպիր Բեռնել բոլորը կոճակը՝ բեռնելու համար էջի վրա ցուցադրվող բոլոր տեսանյութերը։ Սեղմեք Ավելին կոճակը՝ տեսանյութը ձեր սարքից ջնջելու համար։

 

Հիշողության տարածքի տնօրինում

Դուք կարող եք բեռնել տեսանյութը մեծ չափի (բարձրորակ) կամ փոքր չափի (ցածրորակ) տարբերակով։ Եթե ձեր սարքը ունի SD քարտի տեղ, կարող եք ընտրել՝ բեռնել տեսանյութը սարքի հիշողության տարածքի, թե՝ SD քարտի վրա։

 

Տեսանյութերի նվագարկում

Հետևյալ կերպերով հեշտությամբ կարող եք ղեկավարել տեսանյութի նվագարկումը։

  • Կրկնակի հպում։ Միացնել կամ կանգնեցնել տեսանյութի ցուցադրումը։

  • Սահեցում ձախ։ Անցնել հաջորդ հատվածին։

  • Սահեցում աջ։ Անցնել նախորդ հատվածին։

  • Սահեցում վեր։ Ավելացնել ցուցադրելու արագությունը։

  • Սահեցում վար։ Նվազեցնել ցուցադրելու արագությունը։

  • Մեկ հպում։ Ցույց տալ կամ թաքցնել նվագարկչի ղեկավարման վահանակը։

Շուտով

  •  Ընտրացանկեր

 

Աջակցություն

Եթե JW Library Sign Language (ժեստերի լեզվով) հավելվածի հետ կապված խնդիր է առաջացել, խնդրում ենք, լրացրեք և ուղարկեք մեր օնլայն ձևաթերթը։