Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Օգտվել TV.JW.ORG կայքի Տեսադարանից

Օգտվել TV.JW.ORG կայքի Տեսադարանից

Տեսադարանում կարող եք գտնել tv.jw.org կայքի բոլոր տեսանյութերը և դիտել դրանք ցանկացած պահի։ Տեսանյութի ցուցադրումը կարող եք հեշտությամբ կանգնեցնել, հետ կամ առաջ տալ։ Տեսանյութերը խմբավորված են ըստ կատեգորիաների և հավաքածուների։ Կարող եք միացնել հավաքածուի միայն մեկ տեսանյութը կամ բոլոր տեսանյութերը հերթով։ Սեղմեք Տեսադարան կոճակի վրա տեսնելու համար բոլոր կատեգորիաները։ Ձեր ուզած տեսանյութը գտնելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

 Գտնել և միացնել տեսանյութը

Երբ առաջին անգամ բացում եք Տեսադարան բաժինը, երևում են կատեգորիաներ։ Յուրաքանչյուր կատեգորիա ներկայացված է մի պատկերով և ունի անուն։ Որոշ տեսանյութեր կարող են ընդգրկված լինել մեկից ավելի կատեգորիաներում։ Օրինակ՝ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմը ընդգրկված է Ֆիլմեր, Ընտանիք և Պատանիներ կատեգորիաներում։

Իջեցրեք էջը ներքև բոլոր կատեգորիաները տեսնելու համար։

Սեղմեք կատեգորիայի պատկերի կամ անվան վրա այն բացելու համար։ Վերևում երևում է կատեգորիայի անունը և նկարագրությունը, իսկ ներքևում՝ կատեգորիայում ընդգրկված տեսանյութերի հավաքածուները։

Համակարգիչ կամ պլանշետ։ Սեղմեք Ձախ սլաքը կամ Աջ սլաքը տեսնելու համար հավաքածուներում գտնվող տեսանյութերը։

Սմարթֆոն։ Երևում է յուրաքանչյուր հավաքածուի միայն առաջին տեսանյութը։ Մյուսները տեսնելու համար պետք է սեղմեք Դիտել ավելին։

Սեղմեք ձեր ուզած տեսանյութի պատկերի կամ վերնագրի վրա և էջի վերևում կհայտնվի ձեր ընտրած տեսանյութի պատկերը, վերնագիրը, նկարագրությունը և տևողությունը։

Սեղմեք Միացնել կոճակը տեսանյութը դիտելու համար։ (Ուշադրություն։ iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող մոբայլ սարքերում անհրաժեշտ է նաև սեղմել տեսանյութի վրա երևացող Միացնել կոճակը։)

Սեղմեք Բեռնել կոճակը տեսանյութը պահպանելու համար ձեր համակարգչում կամ մոբայլ սարքում։ (Ուշադրություն։ Որոշ մոբայլ սարքեր գուցե պահանջեն լրացուցիչ աշխատածրագրեր ֆայլերը բեռնելու համար։) Սեղմեք տեսանյութի ձեր նախընտրած լուծաչափի վրա։

Եթե արդեն դիտել եք տեսանյութի որոշ հատված, սեղմեք Վերսկսել կոճակը, որպեսզի շարունակեք նայել այդ տեղից։ Սեղմեք Միացնել սկզբից, եթե ուզում եք տեսանյութը նայել սկզբից։

  • Հուշում։ Հավաքածուի տեսանյութերը հերթով դիտելու համար կարիք չկա ամեն անգամ սեղմել հաջորդ տեսանյութի վրա։ Դրա փոխարեն կարող եք սեղմել Միացնել բոլորը, և դրանք ավտոմատ հերթով կմիանան։

    Ուշադրություն։ Երբ հավաքածուի բոլոր տեսանյութերը վերջանան, ցուցադրումը կդադարի։

  • Միացնել բոլորը ռեժիմի ժամանակ վիդեո վահանակի վրա Հետ տալ կոճակը սեղմելով՝ կարող եք միացնել հավաքածուի նախորդ տեսանյութը։

  • Միացնել բոլորը ռեժիմի ժամանակ վիդեո վահանակի վրա Առաջ տալ կոճակը սեղմելով՝ կարող եք միացնել հավաքածուի հաջորդ տեսանյութը։

 Ղեկավարել տեսանյութի ցուցադրումը

Տեսադարան բաժնում տեսանյութի ցուցադրումը կարող եք ղեկավարել հետևյալ կերպ։

  • Համակարգիչ։ Տեսանյութը լրիվ էկրանով դիտելու համար սահեցրեք մկնիկի ցուցիչը տեսանյութի վրա և սեղմեք Լրիվ էկրան կոճակը։

    Պլանշետ կամ սմարթֆոն։ Տեսանյութը լրիվ էկրանով դիտելու համար հպեք էկրանին և սեղմեք Լրիվ էկրան։

  • Համակարգիչ։ Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար սեղմեք ստեղնաշարի Escape կոճակը կամ մկնիկի ցուցիչը սահեցրեք տեսանյութի վրայով և սեղմեք Սովորական չափ կոճակը։

    iOS։ Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար հպեք էկրանին և հետո սեղմեք Սովորական չափ։

    Android։ Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար հպեք էկրանին և հետո սեղմեք ձեր սարքի Սովորական չափ կոճակը։ Որոշ հին Անդրոիդ սարքեր կարող են միացնել տեսանյութը միայն լրիվ էկրանի չափով։

    Windows Mobile։ Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար սեղմեք ձեր սարքի Հետ կոճակը։

  • Սեղմեք Կանգնեցնել տեսանյութի ցուցադրումը կանգնեցնելու համար։

  • Սեղմեք Միացնել տեսանյութի ցուցադրումը միացնելու համար։

  • Տեսանյութը առաջ կամ հետ տալու համար վահանակի ցուցիչը տարեք հետ ու առաջ։

  • Համակարգիչ։ Տեսանյութի լուծաչափը փոխելու համար մկնիկի ցուցիչը սահեցրեք տեսանյութի վրայով և պահեք Կարգավորումները կոճակի վրա։ Ընտրեք ձեր ուզած լուծաչափը։ (Ուշադրություն։ Ոչ բոլոր բրաուզերներն ունեն այս հնարավորությունը։)

    Ուշադրություն։ Որքան բարձր է լուծաչափը, այնքան բարձր է տեսանյութի որակը, որի համար ավելի արագ ինտերնետ կապ է պետք։ Ընտրեք այն լուծաչափը, որը լավագույնս կհամապատասխանի ձեր ինտերնետ կապի արագությանը և էկրանի չափին։ (Ավելի շատ տեղեկությունների համար տես «Փոխել համակարգչի, պլանշետի կամ սմարտֆոնի կարգավորումները» բաժինը։)

    Պլանշետ կամ սմարթֆոն։ Տեսանյութի լուծաչափը փոխելու համար հպեք տեսանյութի վրա և բացեք Կարգավորումները։ Ընտրեք ձեր ուզած լուծաչափը։ (Ուշադրություն։ Ոչ բոլոր մոբայլ սարքերն ունեն այս հնարավորությունը։)

  • Համակարգիչ։ Ձայնի բարձրությունը կարգավորելու համար սահեցրեք մկնիկի ցուցիչը տեսանյութի վրայով և պահեք Ձայն կոճակի վրա։ Ձայնի ցուցիչը վերև կամ ներքև տանելով՝ կարող եք բարձրացնել կամ իջեցնել ձայնը։

    Սմարթֆոն կամ պլանշետ։ Ձայնի բարձրություն փոխելու համար օգտագործեք մոբայլ սարքի համապատասխան կոճակները։