Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Դիտել TV.JW.ORG կայքի Մշտական եթերը

Դիտել TV.JW.ORG կայքի Մշտական եթերը

Tv.jw.org կայքի Մշտական եթեր բաժինը շատ նման է հեռուստատեսության, քանի որ ունի տարբեր ալիքներ և յուրաքանչյուր ալիքի համար կազմված ծրագիր։ Միացրեք որևէ ալիք և դիտեք ընթացիկ հեռարձակումը։ Եթե ուզում եք կանգնեցնել, սկզբից նայել, առաջ կամ հետ տալ ցուցադրվող տեսանյութը մտեք Տեսադարան բաժին։

Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ միանալ Մշտական եթերին.

 Դիտել Մշտական եթերը համակարգչով

Սեղմեք Մշտական եթեր կոճակը։ Անմիջապես միանում է ավտոմատ նշանակված ալիքի հեռարձակումը։

  • Ցուցադրումը ամբողջ էկրանով տեսնելու համար մկնիկի ցուցիչը սահեցրեք տեսանյութի վրա և սեղմեք Լրիվ էկրան կոճակը։

  • Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար սեղմեք ստեղնաշարի Escape (Esc) կոճակը կամ մկնիկի ցուցիչը սահեցրեք տեսանյութի վրայով և սեղմեք Սովորական չափ կոճակը։

  • Տեսանյութի ցուցադրման լուծաչափը փոխելու համար սահեցրեք մկնիկի ցուցիչը տեսանյութի վրայով և պահեք Կարգավորումներ կոճակի վրա։ Նշեք ձեր նախընտրելի լուծաչափը։ (Ուշադրություն։ Այս հնարավորությունը ոչ բոլոր բրաուզերներն ունեն։)

    Ուշադրություն։ Որքան բարձր է լուծաչափը, այնքան բարձր է տեսանյութի որակը, որի համար ավելի արագ ինտերնետ կապ է պետք։ Ընտրեք այն լուծաչափը, որը լավագույնս կհամապատասխանի ձեր ինտերնետ կապի արագությանը և էկրանի չափին։ (Ավելի շատ տեղեկությունների համար տես «Փոխել համակարգչի կամ մոբայլ սարքի կարգավորումները» բաժինը։)

  • Ձայնի բարձրությունը կարգավորելու համար սահեցրեք մկնիկի ցուցիչը տեսանյութի վրայով և պահեք Ձայն կոճակի վրա։ Ձայնի ցուցիչը վերև կամ ներքև տանելով՝ կարող եք բարձրացնել կամ իջեցնել ձայնը։

Երբ սեղմեք Միացնել սկզբից կոճակը, անմիջապես կանցնեք Տեսադարան բաժին, որտեղից կարող եք միացնել ցուցադրվող տեսանյութը սկզբից։

Հուշում։ Եթերի կարգավորումներում կարող եք ընտրել, թե Մշտական եթերը միացնելիս, որ ալիքը ավտոմատ կերպով ցույց տա։

Եթե Մշտական եթերը նույն ալիքի վրա երկար ժամանակ միացրած է, ապա հեռարձակումը կընդհատվի և էկրանին կհայտնվի մի հաղորդագրություն ճշտելու համար դիտում եք հեռարձակումը, թե ոչ։ Պատճառն այն է, որ յուրաքանչյուր տեսանյութի հեռարձակման համար գումարներ են ծախսվում։ Մենք չենք ուզում շարունակել հեռարձակումը, եթե ոչ-ոք չի դիտում այն։ Եթե դիտում եք, սեղմեք OK և ցուցադրումը կշարունակվի։

 Դիտել Մշտական եթերը մոբայլ սարքով

Ուշադրություն: Տարբեր էկրանի չափ ունեցող և տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող մոբայլ սարքերում հեռարձակումից օգտվելու կերպը կարող է փոքր-ինչ տարբեր լինել։ Որոշ մանրամասնություններ քննարկվում են ստորև։

Մեծ չափի սարքերով դիտելիս, ինչպիսին է օրինակ՝ պլանշետը, սեղմեք Մշտական եթեր կոճակը։ Միանում է ավտոմատ դրված ալիքը։

Փոքր չափի սարքերով դիտելիս, ինչպիսին է օրինակ՝ սմարթֆոնը, սեղմեք Մենյու կոճակը, այնուհետև՝ Մշտական եթերը, և կբացվի ավտոմատ դրված ալիքը։ Սեղմեք էկրանի աջ կողմում գտնվող Ցույց տալ ցուցակը կոճակը և ընտրեք ձեր ուզած ալիքը։

Սեղմեք Միացնել կոճակը ալիքը նայելու համար։

  • Ամբողջ էկրանով տեսանյութը դիտելու համար մատով հպեք էկրանին և ընտրեք Լրիվ էկրան կամ մատով կրկնակի հպեք էկրանին։

    Ուշադրություն։ Լրիվ էկրան ռեժիմում տեսանյութերի ցուցադրման կառավարման կոճակները (կանգնեցնելու, միացնելու, արագ կամ դանդաղ առաջ տալու, հետ տալու) գուցե երևան, բայց ակտիվ չլինեն։

  • iOS: Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար մատով հպեք էկրանին և սեղմեք Սովորական չափ կամ Done (Արված) կոճակը։

    Android: Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար մատով հպեք էկրանին և սեղմեք Հետ կոճակը։

    Windows Mobile: Լրիվ էկրան ռեժիմից դուրս գալու համար սեղմեք ձեր սարքի Հետ կոճակը։

  • Տեսանյութի լուծաչափը փոխելու համար հպեք տեսանյութի վրա և բացեք Կարգավորումները։ Ընտրեք ձեր ուզած լուծաչափը։ (Ուշադրություն։ Ոչ բոլոր մոբայլ սարքերն ունեն այս հնարավորությունը։)

    Ուշադրություն։ Որքան բարձր է լուծաչափը, այնքան բարձր է տեսանյութի որակը, որի համար ավելի արագ ինտերնետ կապ է պետք։ Ընտրեք այն լուծաչափը, որը լավագույնս կհամապատասխանի ձեր ինտերնետ կապի արագությանը և էկրանի չափին։ (Ավելի շատ տեղեկությունների համար տես «Փոխել համակարգչի կամ մոբայլ սարքի կարգավորումները» բաժինը։)

Տեսնելու համար, թե ինչ է ցուցադրվելու հաջորդիվ, սեղմեք Եթերի ծրագիր կոճակը։ Փոքր մոբայլ սարքերում էջը բարձրացրեք վերև։

Երբ սեղմեք Միացնել սկզբից կոճակը, անմիջապես կանցնեք Տեսադարան բաժին, որտեղից կարող եք միացնել ցուցադրվող տեսանյութը սկզբից։

Հուշում։ Եթերի կարգավորումներում կարող եք ընտրել, թե Մշտական եթերը միացնելիս, որ ալիքը ավտոմատ կերպով ցույց տա։

 Համակարգչով կամ պլանշետով նայելիս փոխել Մշտական եթերի ալիքը

Երբ տեսանյութը սովորական չափ ռեժիմով է ցուցադրվում (ոչ լրիվ էկրանով), էկրանի ներքևում երևում են բոլոր ալիքներ։ Սեղմեք ձեր ուզած ալիքի անվան վրա և նայեք այն։

Համակարգչով կամ պլանշետով ալիքները երևում են էկրանի ներքևի հատվածում։ Ցուցադրվող ալիքը առանձնացված է կապույտ գծով։

Սեղմեք ներքևի անկյուններում երևացող Ձախ սլաք կամ Աջ սլաք կոճակները տեսնելու համար չերևացող ալիքները։ Սեղմեք ձեր ուզած ալիքի անվան վրա և նայեք այն։

Համակարգիչներում անմիջապես միանում է ընտրված ալիքը, իսկ iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերում պետք է սեղմել Միացնել կոճակը, որպեսզի ալիքի ցուցադրումը միանա։

 Սմարթֆոնով նայելիս փոխել Մշտական եթերի ալիքը

Երբ տեսանյութը սովորական չափ ռեժիմով է ցուցադրվում (ոչ լրիվ էկրանով), էկրանի ներքևում երևում են բոլոր ալիքները։ Սեղմեք ձեր ուզած ալիքի անվան վրա և նայեք այն։

Փոքր մոբայլ սարքերում, ինչպես օրինակ՝ սմարթֆոնում, էկրանի ուղղահայաց դիրքի ժամանակ ալիքները երևում են տեսանյութի ներքևում ուղղահայաց շարքով։ Ցուցադրվող ալիքը առանձնացված է կապույտ գծով։ Սեղմեք ալիքի անվան աջ կողմում գտնվող Ներքև սլաքը տեսնելու համար, թե ինչ է հեռարձակվում այդ պահին։ Իջեցնելով ցուցակը՝ կտեսնեք ծրագրի հաջորդ մասերը, դրանց տևողությունը և սկսվելու ժամը։

Սեղմեք Վերև սլաքը փակելու համար այդ ալիքի ծրագիրը։

Սեղմեք ձեր ուզած ալիքի անվան վրա, որպեսզի նայեք այն, այնուհետև սեղմեք Միացնել կոճակը, որպեսզի ալիքի ցուցադրումը միանա։

 Տեսնել ալիքների ծրագիրը

Համակարգչով կամ պլանշետով ալիքների ծրագիրը երևում է, երբ դիտում եք սովորական չափ ռեժիմով (ոչ լրիվ էկրանով)։ Եթե օգտվում եք ավելի փոքր մոբայլ սարքից, ինչպես օրինակ՝ սմարթֆոնից, տեսեք «Սմարթֆոնով նայելիս փոխել Մշտական եթերի ալիքը» բաժինը։

Սեղմեք Եթերի ծրագիրը կոճակը տեսնելու համար բոլոր ալիքները և նրանց ծրագրերը։

Յուրաքանչյուր ալիք ունի իր սյունակը։ Յուրաքանչյուր սյունակի առաջին տեսանյութը այդ ալիքով տվյալ պահին հեռարձակվող տեսանյութն է։ Դեպի վար ներկայացված են հաջորդիվ ցուցադրվող տեսանյութերը, որոնց կողքին նշված են դրանց հեռարձակման ժամը և տևողությունը։

Սեղմեք Ձախ սլաք կամ Աջ սլաք կոճակները տեսնելու համար չերևացող ալիքները։ Սեղմեք ձեր ուզած ալիքը և եթերի ծրագիրը կփակվի ու կմիանա այդ ալիքը։

Ուշադրություն։ Տեսանյութի հեռարձակման ժամը, որը նշված է ծրագրում համապատասխանում է ձեր ժամային գոտուն (այն գոտուն, որը ընտրված է ձեր համակարգչում կամ մոբայլ սարքում)։ Սա նշանակում է, որ տարբեր վայրերում գտնվող մարդիկ միաժամանակ տարբեր տեսանյութեր են տեսնում։ Օրինակ՝ եթե որևէ տեսանյութ եք դիտում ժամը 19։00, ապա ձեզնից մեկ ժամային գոտի արևելք գտնվող անհատը այդ տեսանյութը արդեն մեկ ժամ առաջ տեսած կլիներ, երբ իրենց մոտ ժամը 19։00-ն էր, իսկ մեկ ժամային գոտի արևմուտք գտնվող անհատը այդ տեսանյութը կդիտի մեկ ժամ հետո, երբ իրենց մոտ կլինի ժամը 19։00։

Կրկին սեղմեք Եթերի ծրագիր կոճակը վերադառնալու համար տեսանյութի ցուցադրմանը։