Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Օգտվել TV.JW.ORG կայքի Ձայնադարանից

Օգտվել TV.JW.ORG կայքի Ձայնադարանից

Ձայնադարանում կարող եք գտնել ձայնագրությունների հավաքածուներ։ Կարող եք լսել միայն մեկ ձայնագրություն կամ հավաքածուի բոլոր ձայնագրությունները հերթով։

Սեղմեք Ձայնադարան կոճակի վրա տեսնելու համար բոլոր հավաքածուները։ Ձեր ուզած ձայնագրությունը գտնելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

 Լսել որևէ ձայնագրություն կամ ամբողջ հավաքածուն

Յուրաքանչյուր հավաքածուի ձայնագրությունները երևում են տվյալ հավաքածուի անվան տակ։ Բոլոր հավաքածուները տեսնելու համար իջեք ներքև։

Համակարգիչ կամ պլանշետ։ Սեղմեք Ձախ սլաք կամ Աջ սլաք կոճակները հավաքածուի մյուս ձայնագրությունները տեսնելու համար։

Սմարթֆոն։ Սկզբում միայն հավաքածուի առաջին ձայնագրությունն է երևում։ Մյուս ձայնագրությունները տեսնելու սեղմեք Դիտել ավելին։

Սեղմեք ձեր ուզած ձայնագրության պատկերի կամ անվան վրա և էջի վերևում կհայտնվի ձեր ընտրած ձայնագրության պատկերը, վերնագիրը, նկարագրությունը և տևողությունը։

Սեղմեք Միացնել կոճակը ձայնագրություն լսելու համար։ (Ուշադրություն։ iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող մոբայլ սարքերում անհրաժեշտ է նաև սեղմել ձայնագրության վահանակի վրա երևացող Միացնել կոճակը։)

  • Հուշում։ Հավաքածուի ձայնագրությունները հերթով լսելու համար կարիք չկա ամեն անգամ սեղմել հաջորդ ձայնագրության վրա։ Դրա փոխարեն կարող եք սեղմել Միացնել բոլորը, և դրանք ավտոմատ հերթով կմիանան։

  • Սեղմեք Խառը կոճակի վրա հավաքածուի բոլոր ձայնագրություններ պատահական հաջորդականությամբ լսելու համար։

    Ուշադրություն: Հավաքածուի բոլոր ձայնագրությունները հնչելուց հետո նվագարկումը կավարտվի։

 Ղեկավարել ձայնագրության նվագարկումը

  • Սեղմեք Կանգնեցնել ձայնագրության նվագարկումը կանգնեցնելու համար։

  • Սեղմեք Միացնել ձայնագրության ցուցադրումը միացնելու համար։

  • Ձայնագրությունը առաջ կամ հետ տալու համար վահանակի ցուցիչը տարեք առաջ ու հետ։

  • Միացնել բոլորը և Խառը ռեժիմների ժամանակ սեղմեք Նախորդ վերադառնալու համար հավաքածուի նախորդ ձայնագրությանը։

  • Միացնել բոլորը և Խառը ռեժիմների ժամանակ սեղմեք Հաջորդ անցնելու համար հավաքածուի հաջորդ ձայնագրությանը։

  • Ձայնի բարձրություն փոխելու համար փոխեք համակարգչի կամ մոբայլ սարքի ձայնի բարձրությունը։