Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Ինչպես փոխել համակարգչի կամ մոբայլ սարքի կարգավորումները

Ինչպես փոխել համակարգչի կամ մոբայլ սարքի կարգավորումները

Կարգավորումների էկրանը հնարավորություն է տալիս փոփոխություններ անել և tv.jw.org կայքը դիտել ըստ ձեր նախընտրությունների։

Սեղմեք Կարգավորումներ կոճակը։ Հետևեք ներքոհիշյալ քայլերին թարմացնելու կամ փոփոխելու ձեր կարգավորումները։

Ուշադրություն։ Այս կարգավորումները պահպանվում են միայն քո ինտերնետ բրաուզերի կամ մոբայլ սարքի կարգավորումներում։ Եթե ջնջես բրաուզերի քեշը, ապա հավանաբար քո դրած կարգավորումները կկորեն։

 Փոխել տեսանյութի որակը

  • Սեղմեք ձեր ուզած լուծաչափի վրա։

  • Սեղմեք Պահպանել պահպանելու համար ձեր կարգավորումները

Ի՞նչ են նշանակում այս թվերը։ Թվերը ցույց են տալիս տեսանյութի լուծաչափը կամ որակը։ Ինչքան մեծ է թիվը, այնքան բարձր է լուծաչափը՝ տեսանյութի որակը, ինչն էլ ավելի արագ ինտերնետ կապ է պահանջում։

Հետևյալ աղյուսակում ներկայացվում է յուրաքանչյուր լուծաչափի նկարագիրը.

Լուծաչափ

Նկարագիր

240p

Ամենացածր որակ։ Լավ է փոքր մոբայլ սարքերի էկրանների համար։

360p

Ցածր որակ։ Լավ է փոքր մոբայլ սարքերի էկրանների համար։

480p

Ստանդարտ լուծաչափ։ Լավ է պլանշետների, համակարգչային էկրանների և հեռուստաէկրանների համար։

720p

Բարձր լուծաչափ (HD)։ Լավ է համակարգչային ամենաքիչը 1024x768 լուծաչափով էկրանների և 1280x720 լուծաչափով HDTV-ների համար։

1080p

Ամենաբարձր որակ (HD)։ Լավ է առնվազն 1080 ուղղահայաց լուծաչափով համակարգչային էկրանների և 1920x1080 լուծաչափով HDTV-ների համար։

Ինչո՞ւ փոխել տեսանյութի լուծաչափը։ Եթե ձեր ինտերնետ կապը դանդաղ է, ապա տեսանյութի ցուցադրումը կլինի ընդհատումներով։ Դրանից խուսափելու համար ընտրեք ավելի փոքր լուծաչափ։ Ընտրեք այն լուծաչափը, որը լավագույնս է համապատասխանում ձեր սարքին։ Նաև կարող եք ընտրել ցածր լուծաչափ ինտերնետի համար ավելի քիչ վճարելու համար։

Ինչպե՞ս է այս կարգավորումը գործում։ TV.JW.ORG կայքը չի փորձի ավելի մեծ լուծաչափով ցուցադրել տեսանյութ, քան դուք ընտրել եք։ (Տես «Դիտել tv.jw.org կայքի Մշտական եթերը» բաժինը։)

Եթե ընտրեք Ավտոմատ տարբերակը, ապա tv.jw.org կայքը կընտրի ձեր սարքի համար լավագույն լուծաչափը՝ հաշվի առնելով սարքի էկրանի չափսը։

 Միացնել կամ անջատել տեսանյութերի ենթագրերը

Որոշ տեսանյութեր ունեն ենթագրեր։ Ենթագրերը այն լեզվով են, որ լեզվով որ տեսանյութն է։

  • Եթե ցանկանում եք տեսնել ենթագրերը, նշեք Ցույց տալ ենթագրերը, եթե առկա են։

  • Եթե չեք ուզում տեսնել ենթագրերը, հանեք նշումը։

  • Սեղմեք Պահպանել ձեր կարգավորումները պահպանելու համար։

Ուշադրություն։ Այս կարգավորումը կիրառվում է ենթագրեր ունեցող բոլոր տեսանյութեր վրա, անկախ այն բանից նայում եք Մշտական եթեր, թե Տեսադարան բաժիններից։

 Ընտրել եթերի ալիքը

Համակարգը ավտոմատ ձևով հիշում է ձեր նայած վերջին ալիքը, և հաջորդ անգամ երբ մտնում եք Մշտական եթեր, հեռարձակումը այդ ալիքի վրա է լինում։

Սակայն միգուցե ցանկանաք, որ ամեն անգամ Մշտական եթեր մտնելիս եթերը կոնկրետ որևէ ալիքի վրա լինի։ Օրինակ՝ եթե դուք ծնող եք, միգուցե ցանկանաք, որ ձեր երեխայի պլանշետով Մշտական եթեր մտնելիս բացվի Երեխաներ ալիքը։

  • Ամեն անգամ Մշտական եթեր մտնելիս նույն ալիքը տեսնելու համար Կարգավորումներում նշեք ձեր ուզած ալիքը։

  • Ավտոմատ կարգավորումներին վերադառնալու համար ընտրեք Բացել վերջին ընտրած ալիքը։

  • Սեղմեք Պահպանել ձեր կարգավորումները պահպանելու համար։