Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Օգտվել Տեսադարանից Roku սարքով

Օգտվել Տեսադարանից Roku սարքով

Տեսադարանում կարող եք գտնել JW հեռարձակման բոլոր տեսանյութերը, որոնց ցուցադրումը կարող եք հեշտությամբ ղեկավարել՝ կանգնեցնել, հետ կամ առաջ տալ։ Դիտեք հավաքածուի ընդամենը մեկ տեսանյութ կամ բոլոր տեսանյութերը հերթով։

(Ուշադրություն։ Պատկերները Roku 3 սարքի հեռակառավարման վահանակին են, ուստի կարող են փոքր-ինչ տարբերվել ձեր ունեցածից։)

JW հեռարձակման գլխավոր էջից ընտրեք Տեսադարան բաժինը տեսնելու համար տեսանյութերի կատեգորիաները։ Հետևյալ քայլերը կօգնեն գտնել և դիտել տեսանյութեր։

 Գտնել տեսանյութ

Հեռակառավարման վահանակի Ձախ և Աջ սլաքների օգնությամբ անցեք կատեգորիաների վրայով։ Էկրանի կենտրոնում կերևա ընդգծված կատեգորիայի պատկերը, վերնագիրը և նկարագրությունը։ Սեղմեք OK կոճակը ընդգծված կատեգորիան ընտրելու համար։

Որոշ տեսանյութեր երևում են տարբեր կատեգորիաներում։ Օրինակ՝ «Անառակ որդու վերադարձը» երևում է Ֆիլմեր, Ընտանիք և Պատանիներ կատեգորիաներում։

Յուրաքանչյուր կատեգորիայում կան տարբեր հավաքածուներ, որոնց մեջ տեսանյութերը դասավորված են շարքով։ Մինչ վահանակի սլաքներով անցնում եք տեսանյութերի վրայով, Details Bubble-ում (Տվյալների պատուհան) երևում է ընդգծված տեսանյութի վերնագիրը և տևողությունը։

  • Վեր և Վար սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուների վրայով։ Հավաքածուի անունը երևում է շրջանակի վերևում։

  • Ձախ և Աջ սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուի տեսանյութերի վրայով։

    Հուշում։ Վերևի աջ կողմում երևացող թիվը ցույց է տալիս, թե քանի տեսանյութ կա ընդգծված հավաքածուում։

Սեղմեք OK տեսանյութ ընտրելու և դրա մասին տվյալներ տեսնելու համար։ Ընտրեք հետևյալ գործողություններից մեկը՝

  • Միացնել։ Տեսանյութը ցուցադրվում է սկզբից։

  • Միացնել ենթագրերով։ Այս հնարավորությունը ակտիվ է, միայն եթե տեսանյութն ունի ենթագրեր։ Եթե ընտրեք այս հնարավորությունը, կմիանա տեսանյութը և կերևան նաև դրա ենթագրերը։Սա կազդի նաև Մշտական եթերի և Տեսադարանի մյուս բոլոր տեսանյութերի վրա։ Ենթագրերը անջատելու համար ընտրեք Անջատել ենթագրերը հնարավորությունը։

  • Միացնել հավաքածուի բոլոր տեսանյութերը։ Հերթով միացնում է հավաքածուի տեսանյութերը սկսած ընթացիկ տեսանյութից։

    Ուշադրություն։ Ցուցադրումը կավարտվի, երբ հավաքածուի բոլոր տեսանյութերը ցուցադրվեն։

 Ղեկավարել տեսանյութի ցուցադրում։

Երբ տեսանյութը միացված է Տեսադարան բաժնից, դուք հեռակառավարման վահանակի օգնությամբ կարող եք ղեկավարել տեսանյութի ցուցադրումը հետևյալ կերպ։

  • Կանգնեցնել։ Կանգնեցնում է ցուցադրում։ Եթե նույն կոճակը նորից սեղմեք ցուցադրումը կշարունակվի։

  • Առաջ տալ։ Կանգնեցնում է ցուցադրում և տեսանյութը արագ առաջ է տալիս։ Երբ հասնում եք ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել ցուցադրումը վերսկսելու համար։

    Հուշում։ Կարող եք մի քանի անգամ սեղմել Առաջ տալ կոճակը տեսանյութը էլ ավելի արագ առաջ տալու համար։

  • Հետ տալ։ Կանգնեցնում է ցուցադրումը և տեսանյութը արագ հետ է տալիս։ Երբ հասնում եք ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել ցուցադրումը վերսկսելու համար։

    Հուշում։ Կարող եք մի քանի անգամ սեղմել Հետ տալ կոճակը տեսանյութը էլ ավելի արագ հետ տալու համար։

  • Աջ սլաք։ Կանգնեցնում է ցուցադրումը և առաջ տալիս այն 10-ական վայրկյանով։ Երբ հասնում եք ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել ցուցադրումը վերսկսելու համար։

  • Ձախ սլաք։ Կանգնեցնում է ցուցադրումը և հետ տալիս այն 10-ական վայրկյանով։ Երբ հասնում եք ձեր ուզած տեղը, սեղմեք Միացնել ցուցադրումը վերսկսելու համար։

  • Վար սլաք։ Մի քանի վայրկյանով ցույց է տալիս տեսանյութի տվյալները։ Նորից սեղմեք կոճակը, որպեսզի այն վերանա էկրանից։

  • Վեր սլաք կամ Հետ։ Վերադառնում է տեսանյութի տվյալների էջ։

 Դիտել վերջերս ավելացված կամ առաջարկվող տեսանյութերը

JW հեռարձակման գլխավոր էջում երևում են երկու հատուկ ընտրված հավաքածուներ Տեսադարանից։

  1. Առաջարկվող։ Այս հավաքածուն իր մեջ ներառում է հատուկ տեսանյութեր կապված ժողովի հանդիպումների և ընտանեկան երկրպագության հետ։

  2. Թարմ։ Երևում են ավելացված վերջին վեց տեսանյութերը։

Հետևյալ քայլերը կօգնեն ընտրել տեսանյութ այս հատուկ հավաքածուներից որևէ մեկից։

  • Վեր կամ Վար սլաքի օգնությամբ ընդգծեք հավաքածուն։

  • Սեղմեք OK կոճակը ընդգծված հավաքածուի տեսանյութերը տեսնելու համար։

  • Վեր կամ Վար սլաքի օգնությամբ անցեք տեսանյութերի վրայով։

  • Սեղմեք OK կոճակը ընտրելու համար ընդգծված տեսանյութը և տեսնելու համար դրա տվյալները։

    Ուշադրություն։ Ընտրեք Միացնել հավաքածուի բոլոր տեսանյութերը միացնելու համար այս հատուկ հավաքածուներից մեկի բոլոր տեսանյութերը։