Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Դիտել JW հեռարձակումը Roku սարքով

Դիտել JW հեռարձակումը Roku սարքով

JW հեռարձակումը Roku-ով նայելու համար անհրաժեշտ է տեղադրել Roku սարքը և նրա վրա ավելացնել JW Broadcasting ալիքը։ Հետևեք ստորև նշված քայլերին դա անելու համար։

 Միացնել և կարգավորել Roku սարքը

Roku սարքի հետ տրվում է նաև ուղեցույց, որը կօգնի տեղադրել այն և միացնել ինտերնետին։ Երբ միացումները տրված են կարող եք կարգավորումներն անել՝ հետևելով էկրանին երևացող ցուցումներին։

Ուշադրություն։ Ձեզ անհրաժեշտ է ինտերնետին միանալ համակարգչով կամ մոբայլ սարքով կարգավորումներն անելու համար։

Կարգավորումներն անելիս ձեզանից կպահանջի Roku սարքը կապել ձեր Roku հաշվի հետ։ Դա անելու համար մտեք www.roku.com/link կայք և հեռուստացույցի էկրանից մուտքագրեք կոդը։ Այնուհետև հետևեք ուղեցույցին Roku հաշիվ բացելու համար։

Հեռուստացույցի էկրանը կթարթի, ինչը նշանակում է, որ ձեր Roku սարքը հաջողությամբ է կապվել ձեր հաշվի հետ։

Որպես լրացուցիչ աջակցություն դիտեք Roku-ի տեսանյութը, որտեղ ցուցադրվում է միացնելու և կարգավորումներ անելու պրոցեսը։

 Ավելացնել JW Broadcasting ալիքը համակարգչի միջոցով

Roku սարքը հնարավորություն է տալիս դիտել տարբեր տեսանյութեր ցուցադրող ծրագրեր (ալիքներ)։ Սակայն պետք է ավելացնեք դրանք։ Համակարգչի միջոցով նոր ալիք ավելացնելու համար

  • Այցելեք Roku Channel Store-ի (Roku-ի ալիքների խանութ) JW Broadcasting էջը։

  • Մտեք ձեր Roku հաշիվը, եթե դեռ չեք մտել։

  • Սեղմեք Add Channel (Ավելացնել ալիք) կոճակը։ Երբ ալիքը հաջողությամբ ավելացվում է, կանաչ Add Channel կոճակը փոխարինվում է Installed բառով։

Ավելացված ալիքը չի տեղադրվում Roku սարքի վրա, այլ ավելանում է ձեր ալիքների ցուցակում։ Հարկավոր է ավելացված ալիքները տեղադրել Roku սարքի վրա։

  • Roku-ի հեռակառավարման վահանակի վրա սեղմեք Home կոճակը։

  • Վեր կամ Վար սլաքների օգնությամբ գնացեք Settings-ի (Կարգավորումներ) վրա։

  • Սեղմեք OK։

  • Կարգավորումներ էջում գտեք System Update (Համակարգի թարմացում) տողը և սեղմեք OK։ Բեռնվում է System Update էջը։ Էկրանի աջ անկյունում Check Now (Ստուգել հիմա) հրահանգը պետք է ընդգծված լինի։

  • Սեղմեք OK։

Roku սարքը կփնտրի ձեր ցուցակում ավելացված ալիքը ու կտեղադրի այն։

  • Հետ գնացեք Roku-ի գլխավոր էջ և գլխավոր մենյուից ընտրեք My Channels (Իմ ալիքները)։ Այս էջում երևում են բոլոր այն ալիքները, որոնք տեղադրված են ձեր Roku սարքում, այդ թվում JW Broadcasting-ը։

  • Գնացեք jw.org նշանի վրա և սեղմեք OK բացելու համար JW Broadcasting ալիքը։

 Ավելացնել JW Broadcasting ալիքը Roku սարքով

Դուք կարող եք ավելացնել JW Broadcasting ալիքը նաև անմիջապես Roku սարքով։

  • Գնացեք Roku-ի գլխավոր էջ։

  • Roku-ի հեռակառավարման վահանակի Վեր կամ Վար սլաքների օգնությամբ գտեք Search (Որոնել) կոճակը։

  • Սեղմեք OK։

Search-ով Roku-ն գտնում է ֆիլմեր, հեռուստաշոուներ, դերասաններ, ռեժիսորներ, խաղեր և ալիքներ, որոնք համապատասխանում են որոնվող արտահայտությանը։ JW Broadcasting-ն ալիք է, ուստի նայեք որոնման այն արդյունքները, որոնց կողքին կա Ալիք նշանը։ JW Broadcasting-ը գտնելու համար որոնման տողում գրեք հետևյալ արտահայտություններից որևէ մեկը։

  • jw broadcasting

  • jw.org

  • jwtv

  • Jehovah

  • Երբ արդյունքներում երևում է JW Broadcasting ալիքը, սեղմեք Աջ սլաքը մինչև որ կընդգծվի ալիքի անունը, որից հետո սեղմեք OK։ Add channel (Ավելացնել ալիք) տարբերակը կընդգծվի։

  • Կրկին սեղմեք OK, որպեսզի տեղադրվի JW Broadcasting ալիքը։

JW Broadcasting ալիքը դիտելու համար ընտրեք Go to channel (Միացնել ալիքը) կամ վերադարձեք Roku-ի գլխավոր էջ և գտեք JW Broadcasting ալիքը My Channels (Իմ ալիքները) ցանկում։