Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Դիտել Մշտական եթերը Roku սարքով

Դիտել Մշտական եթերը Roku սարքով

JW հեռարձակման Մշտական եթեր բաժինը շատ նման է հեռուստատեսության, քանի որ ունի տարբեր ալիքներ և յուրաքանչյուր ալիքի համար կազմված ծրագիր։ Եթե ուզում եք կանգնեցնել, սկզբից նայել, առաջ կամ հետ տալ ցուցադրվող տեսանյութը, կարող եք մտնել Տեսադարան բաժին։

(Ուշադրություն։ Պատկերները Roku 3 սարքի հեռակառավարման վահանակինն են, ուստի կարող են փոքր-ինչ տարբերվել ձեր ունեցածից։)

Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ լավագույնս օգտվել JW հեռարձակման Մշտական եթերից։

 Դիտել Մշտական եթերը

JW հեռարձակման գլխավոր էջից ընտրեք Մշտական եթեր բաժինը տեսնելու համար բոլոր ալիքները։

Հեռակառավարման վահանակի Ձախ և Աջ սլաքների օգնությամբ անցեք ալիքների վրայով։ Էկրանի կենտրոնում կերևա ընդգծված ալիքի պատկերը, վերնագիրը և նկարագրությունը։ Սեղմեք OK կոճակը ընդգծված ալիքը ընտրելու համար։

Մինչ բեռնվում է տեսանյութը, ալիքի մենյուն ցույց է տալիս ալիքի անունը, ընթացիկ և հաջորդ երեք տեսանյութերի վերնագրերը։

Հուշում։ Եթե տեսանյութը բեռնվել է, և դուք ուզում եք փակել ալիքի մենյուն, սեղմեք հեռակառավարման վահանակի Ձախ սլաքը։

 Փոխել Մշտական եթերի ալիքը

Մշտական եթերի ալիքը կարող եք փոխել երկու կերպով։

  • Հետ գնացեք ալիքների ընտրության էջ։

    Սեղմեք Ձախ սլաքը կամ Հետ կոճակը վերադառնալու համար ալիքների ընտրության էջ։ Ձախ և Աջ սլաքների օգնությամբ անցեք ալիքների վրայով։ Սեղմեք OK կոճակը ալիքը ընտրելու համար։

  • Անցնել հաջորդ կամ նախորդ ալիքին

    Որևէ ալիք դիտելիս սեղմեք Վեր կամ Վար սլաքները հաջորդ կամ նախորդ ալիքին անցնելու համար։ Մինչ բեռնվում է տեսանյութը, ալիքի մենյուն ցույց է տալիս ալիքի անունը, ընթացիկ և հաջորդ երեք տեսանյութերի վերնագրերը։ Կրկին սեղմեք Վեր կամ Վար սլաքները բաց թողնելու համար դեռ չբեռնված ալիքը և անցնելու համար հաջորդ կամ նախորդ ալիքին։

 Օգտվել ալիքի մենյուից

Սեղմեք Աջ սլաքը ցուցադրվող ալիքի մենյուն բացելու համար։

Մենյուում կտեսնեք ալիքի անունը, ընթացիկ և հաջորդ տեսանյութերի վերնագրերը, ինչպես նաև Միացնել սկզբից և Ցույց տալ ենթագրերը հնարավորությունները։ Վեր և վար սլաքների օգնությամբ կանգնեք այդ հնարավորությունների վրա և սեղմեք OK այն ընտրելու համար։

  • Միացնել սկզբից։ Սա հնարավորություն է տալիս դիտել տեսանյութը Տեսադարան բաժնից, որտեղ կարող եք այն սկզբից նայել, կանգնեցնել, հետ կամ առաջ տալ տեսանյութը։

  • Ցույց տալ ենթագրերը։ Սա հնարավորություն է տալիս թե՛ Մշտական եթեր և թե՛ Տեսադարան բաժիններից տեսանյութ ցուցադրելիս միացնել ենթագրերը, եթե դրանք առկա են։ Ենթագրերն անջատելու համար նորից մտեք այս մենյու և ընտրեք Անջատել ենթագրերը հնարավորությունը։ (Ուշադրություն։ Տվյալ հնարավորությունը կերևա միայն այն դեպքում, եթե ցուցադրվող տեսանյութը ունի ենթագրեր։)

Ալիքի մենյուն փակելու համար սեղմ Ձախ սլաքը, Աջ սլաքը կամ Հետ կոճակը։