Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

Օգտվել Ձայնադարանից Roku սարքով

Օգտվել Ձայնադարանից Roku սարքով

Ձայնադարանում կարող եք գտնել ձայնագրությունների հավաքածուներ՝ երաժշտություն, ձայնային ներկայացումներ և Աստվածաշնչի թատերականացված ընթերցանություններ։

(Ուշադրություն։ Պատկերները Roku 3 սարքի հեռակառավարման վահանակին են, ուստի կարող են փոքր-ինչ տարբերվել ձեր ունեցածից։)

JW հեռարձակման գլխավոր էջից ընտրեք Ձայնադարան բաժինը տեսնելու համար ձայնագրությունների հավաքածուները։ Հետևյալ քայլերը կօգնեն գտնել և լսել ձայնագրություններ։

 Լսել ձայնագրություններ

Հեռակառավարման վահանակի սլաքների օգնությամբ անցեք ձայնագրությունների վրայով և Details Bubble-ում (Տվյալների պատուհան) կերևա ընդգծված ձայնագրության վերնագիրը և տևողությունը։

  • Վեր և Վար սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուների վրայով։ Հավաքածուի անունը երևում է շրջանակի վերևում։

  • Ձախ և Աջ սլաքներ։ Օգնում են անցնել հավաքածուի ձայնագրությունների վրայով։

Հուշում։ Վերևի աջ կողմում երևացող թիվը ցույց է տալիս, թե քանի ձայնագրություն կա ընդգծված հավաքածուում։

Սեղմեք OK ձայնագրությունը ընտրելու և Audio Program Details (Ձայնագրության տվյալներ) էկրանը տեսնելու համար։ Ընտրեք հետևյալ գործողություններից մեկը՝

  • Միացնել։ Ձայնագրությունը միանում է սկզբից։

  • Կանգնեցնել։ Կանգնեցնում է ձայնագրության նվագարկումը։

  • Շարունակել։ Շարունակում է կանգնեցված ձայնագրության նվագարկումը։

    Ուշադրություն։ Համակարգը հիշում է նվագարկման տեղը, երբ դուք մտնում եք Ձայնագրության տվյալներ։

  • Միացնել հավաքածուի բոլոր ձայնագրությունները։ Հերթով միացնում է հավաքածուի ձայնագրությունները՝ սկսած ընթացիկ ձայնագրությունից։

    Ուշադրություն։ Նվագարկումը կավարտվի, երբ հավաքածուի բոլոր ձայնագրությունները հնչեն։

 Լսել ձայնագրությունների հավաքածուներ

Որևէ ձայնագրություն առանձին լսելուց բացի, կարող եք միացնել հավաքածուի բոլոր ձայնագրությունները։ Դա կարող եք կատարել հետևյալ կերպերով։

  • Միացնել հավաքածուի բոլոր ձայնագրությունները։ Ձայնադարան էջից ընտրեք ձայնագրությունը, որն ուզում եք լսել և ընտրեք Միացնել հավաքածուի բոլոր ձայնագրությունները։

  • Միացնել բոլորը։ Ընտրեք այս տարբերակը միացնելու համար հավաքածուի բոլոր ձայնագրությունները՝ սկսած առաջինից։

  • Խառը։ Ընտրեք այս տարբերակը միացնելու համար հավաքածուի բոլոր ձայնագրությունները պատահական հերթականությամբ։

Ուշադրություն։ Նվագարկումը կավարտվի, երբ հավաքածուի բոլոր ձայնագրությունները հնչեն։

 Ղեկավարել ձայնագրությունների նվագարկումը

Երբ միացված է ձայնագրությունը, դուք կարող եք ղեկավարել նվագարկումը Roku-ի հեռակառավարման վահանակով հետևյալ կերպ՝

  • Կանգնեցնել։ Կանգնեցնում է ձայնագրության նվագարկումը։ Սեղմեք նույն կոճակը նվագարկումը շարունակելու համար։

  • Առաջ տալ։ Առաջ է տալիս մի քանի վայրկյանով։

  • Հետ տալ։ Հետ է տալիս մի քանի վայրկյանով։

    Հուշում։ Հետևեք պատկերի ներքևում երևացող ցուցանիշին տեսնելու համար, թե ամեն անգամ կոճակը սեղմելիս որքան է առաջ կամ հետ գնում ձայնագրությունը։

  • Աջ սլաք։ Անցնում է հավաքածուի հաջորդ ձայնագրությանը (կամ Խառը ռեժիմում՝ հաջորդ պատահական ձայնագրությանը)։

  • Ձախ սլաք։ Անցնում է հավաքածուի նախորդ ձայնագրությանը (կամ Խառը ռեժիմում՝ նախորդ պատահական ձայնագրությանը)։

  • Հետ կոճակը։ Վերադառնում է Ձայնադարան էջ։